Վիկտոր Համբարձումյան

ա. Սովորողները Վիկտոր Համբարձումյանի մասին համացանցից գտնում են տեղեկություններ և հրապարկում են բլոգում։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։1924 թվականին Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին, տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

բ. Բլոգում նշում են, ի՞նչ գիտեին Վիկտոր Համբարձումյանի մասին մինչ նախագծի հրապարակումը։

Ես գիտեի,որ Վիկտոր Համբարձումյանը բացի աստղագետից նաև եղել է

գ. Վ․ Համաբարձումյանի մասին հարցազրյուց  են վերցնում  ընտանիքի անդամներից, ընկերներից կամ ծանոթներից: Ներկայացնում են ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։

իմ մայրիկը գիտեր որ 1924 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա մաթեմատիկական բաժինը։

Հայրիկս գիտեր որ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վիկտոր Համբարձումյանը ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում:

Անդրեն գիտեր որ Վիկտոր Համբարձումյանը եղել է աստղագետ նրանից սպասելի է:


դ.Առանձնացրու՛ նրա աշխատություններից մեկը կամ մի  քանիսը, հրապարակիր բլոգում։

քաղաքական գործիչը նշանակում է անձ, ով ակտիվորեն մասնակցում է կուսակցական քաղաքականությանը կամ անձ, ով պաշտոն ունի կառավարությունում։ Քաղաքական գործիչներն առաջարկում, աջակցում կամ ստեղծում են օրենքներ, որոնցով կառավարում են տարածքով, այսինքն նաև դրա բնակչությամբ։

ե. Կազմիր վիկտորինա կամ խաչբառ Վիկտոր Համբարձումյանի մասին:

Երբ է ծնվել Վիկտոր Համբարձումյանը-1908 թ սեպտեմբերի 18ին

Ով է եղել Վիկտոր Համբարձումյանի հայրը-Նրա հայրը եղել է Համազապ Համբարձումյանը:

Որ երկրում և որ,քաղաքում է ծնվել Վիկտոր Համբարձումյանը-Վրաստանում,Թիֆլիսում:

Նախագծի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, Բյուրականի աստղադիտարան։

Վերջնարդյունք։Սովորողը պատասխանում է վերը նշված հարցերին, իսկ Աստղադիտարան այցելության մասին գրում է պատումի տեսքով, նշում է ինչ սովորեց, ինչ տվեց իրեն նախագիծը։
Լավագույն աշխատանքը կհրապարակվի կայքում նաև Մաթեմատիկա ամսագրում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started