Համացանում գտիր Զատիկի մասին առած-ասացվածքներ, տեղադրիր բլոգում, մի քանիսի իմաստը փորձիր բացատրել, փնտրել հանելուկներ, տեղադրել բլոգում, փորձիր գուշակել, փնտրիր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը, ո՞րն ավելի հավանեցիր, տեղադրիր բլոգումդ

Ասացվացքներ

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Առակներ

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն միջուկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Զատկական Հանելուկներ

  1.Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

(Ձու)

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

(Ձու)

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

(Ձու)

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

(Ձու)

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

(Ձու)

Ին՞չպես էն նշում զատիկը Իտալիաում

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով և այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին: Եվ նշում զատիկը։

Մայրենի(Թարգմանել տեքստը հայերեն, ի՞նչ է այն սովորեցնում։ Ուշադի՛ր եղիր ուղղակի խոսքի գրությանը):

Թարգմանած Հայերեն

Կատյան ուներ երկու աչք, երկու ականջ, երկու ձեռք, երկու ոտք և մեկ լեզու և մեկ քիթ: Ասա ինձ, տատիկ, հարցնում է Կատյան, ինչու՞ ես ունեմ միայն երկու, բայց մեկ լեզու և մեկ քիթ:
Եվ ուրեմն, սիրելի թոռնիկ, պատասխանում է տատը, այնպես որ դու ավելի շատ բան տեսնես, լսես ավելին, ավելին անես, ավելի շատ քայլես և ավելի քիչ խոսես, և քո խրթխրթան քիթը չկպցնես այնտեղ, որտեղ չպետք է լինես:Ահա ինչու է քիթը և բերանը մեկ հատ։

Ես սովորեցի թե ինչու է ՝քիթը և բերանը մեկ հատ նաև սովորեցի թե ինչու է՝երկու աչք,երկու ձեռք,երկու ականջ,երկու ոտք։

Ռուսերեն

У Кати было два глаза, два уха, две руки, две ноги, а язык — один и нос — тоже один.— Скажи, бабушка, — просит Катя, — почему это у меня всего по два, а язык один и нос один?
— А потому, милая внучка, — отвечает бабушка, — чтобы ты больше видела, больше слышала, больше делала, больше ходила и меньше болтала, и нос свой курносый куда не надо не совала.Вот, оказывается, почему языков и носов бывает только по одному.

Я узнал, почему нос и рот один и я узнал почему человека два глаза, две руки, два уха, две ноги.

Մայրենի 31,03,2021թ․(Սովորողները կարդում են իրենց նախընտրած գիրքը և կարդածացի մասին տեղադրում բլոգում)Ես ընտրել եմ (Հովհանես Թումանյան-Քեֆ անողին քեֆ չի պակսիլ)

Ժամանակով Բաղդադ քաղաքում ապրում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի լուռ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, մտածում է, մտածում,հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում, տեսնում դատարկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Քիչ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու ուրախանում։

Խաղաղություն ձեզ, ով ուրախ մարդիկ-ասում է Դերվիշը ու մախթում տանտիրոջը։

Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք նստեք, միասին ուտենք աստծու տված մի փոքր հացը ու միասին զվարճանանք,- խնդրում էր տանտերը։

Դերվիշին էլ են հրավիրում ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճանհապարում ։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

Անունդ ի՞նչ է, բարեկամ-ասում է Դերվիշը

Հասան-Պատասխանում է տանտերը

Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆ ես անում։ 

Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,- պատասխանում է Հասանը- Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել և ձերք բերել։ Ես մի փինաչի եմ,աշխատում եմ, օրը մի քիչ բան եմ աշխատում։ Երեկոները բերում եմ, մի մասը ամարդկանց եմ տալիս, մյուսն էլ այս երաժիշտներին, որ եկան։ Նստում ենք, զվարճանում, Թե քեզ նման մի բարի հյուր է գալիս, ավելի լավ է անցնում ժամանակներս։

Անպակաս լինի քո ուրախությունը, Հասան ախպեր, բայց եթե աշխատանքտ կորի ին՞չ պիտի անես-Ասեց Դերվիշ բաբան։

Ինչո՞ւ է կորում, դերվիշ բաբա-ասեց Հասանը։

Օրինակ, թագավորը հրամայում է,որ էլ փինաչիները էլ չպիտի աշխատեն։

Էհ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից, կամ ի՞նչ ենք արել նրան փինաչիներս։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ էլ կմտածենք, այժմ քնենք,որովհետև արդեն ուշ է, դերվիշ բաբա։ Քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է ինչպես բռնես,էնպես էլ կերթա։

Լավ, աստված տա, որ էդպես լինի,- բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա-Ասաց տանտեր Հասանը

Ի՞նչ պատահեց-Ասաց Դերվիշ Բաբան

Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․-Ասաց Հասանը

Ի՞նչ ես ասում,-ասում է Դերվիշը-ապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ արեցիր։

Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի էն ժամանակ ի՞նչ ես անելու-Ասաց Դերվիշը։

Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալիս, որ արգելի ջուր ծախել։ Եվ ինչո՞ւ էսօրվանից մտածեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ էլ կմտածեմ,ինչ պիտի անեմ։ Մի վախեցիր,բարեկամս, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

Հասան ախպեր, էսօր ի՞նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

աստված չանի այտպես բան թե չէ բոլոր գործերը կկորի ձեռքիցս-ասաց Հասանը

և այտպես ինչ ասում է Դերվիշը այդպեսել կատարվում է բայց ժամանակ հետո Հասանը ասեց Դերվիշին, որ բերանը խերով բացուի ու Դերվիշը սկսում էր հրաշք բաներ խոսալ,որ առավոտյան կատարվեր ու հետո Հասանին Թագավորը կանչեց և ընդունեց աշխատանքի և Հասանը Դերվիշից Շնորհակալություն հայտնեց։

English (homework)

Translate to Armenian

Փոլը շատ հարուստ մարդ էր, բայց երբեք իր փողը չէր ծախսում: Նա վախենում էր, որ ինչ,որ մեկը դա կգողանար: Նա հավակնում էր լինել աղքատ և հագնել կեղտոտ,հագուստ: Ծիծաղում էին նրա վրա, բայց նրան դա չէր հետաքրքրում: Նա մտածում էր միայն իր փողի մասին: Մի օր նա գնեց մի մեծ ոսկի: Նա դա թաքցրեց ծառի փոսում: Ամեն գիշեր նա գնում էր փոսի մոտ նայելու: Նա նստեց, նայեց և ասաց:
-(Ոչ ոք երբեք չի գտնի իմ ոսկին):
Բայց մի գիշեր մի գող տեսավ Փոլին, երբ որ նայում էր ոսկուն: Եվ երբ Փոլը գնաց տուն, գողը վերցրեց ոսկու կտորը, դրեց պայուսակի մեջ և փախավ: Հաջորդ օրը Փոլը գնաց նայելու իր ոսկուն, բայց ոսկին չկար: Այն անհետացել էր: Փոը լացեց ու լացեց! Նա այնքան բարձր սուգ եղավ, որ մի իմաստուն ծեր մարդ լսեց նրան: Նա եկավ օգնելու: Փոլը պատմեց նրան տխուր պատմությունը գողացված ոսկու մասին:
Մի անհանգստացի, — ասաց նա: ‘վերցրու մի մեծ քար և դրիր այն ծառի փոսի մեջ :
Ի՞նչ,-ասաց Փոլը: Ինչո՞ւ.
Ի՞նչ էիր անում քո ոսկու կտորի հետ:
Ես ամեն օր նստած նայում էի դրան,-ասաց Փոլը:
-Հենց-ասաց իմաստուն ծերունին: Քարի հետ կարող ես ճիշտ նույնը անել:
Փոլը լսեց մի պահ մտածեց և հետո ասաց:
Այո, դու ճիշտ ես: Ես շատ հիմար էի եղել: Ինձ մի կտոր ոսկի պետք չէ երջանիկ լինելու համար:

Paul was a very rich man, but he never spent any of his
money. He was scared that someone would steal it. He
pretended to be poor and wore dirty old clothes. People
laughed at him, but he didn’t care. He only cared about his
money.
One day, he bought a big lump of gold. He hid it in a hole by a tree. Every night, he went
to the hole to look at his treasure. He sat and he looked. ‘No one will ever find my gold!’
he said.
But one night, a thief saw Paul looking at his gold. And when Paul went home, the thief
picked up the lump of gold, slipped it into his bag and ran away!
The next day, Paul went to look at his gold, but it wasn’t there. It had disappeared! Paul
cried and cried! He o loud that a wise old man heard him. He came to help. Paul
told him the sad tale of the stolen lump of gold. Don’t worry, he said. Get a big stone
and put it in the hole by the tree.
What? said Paul. Why?
What did you do with your lump of gold?
I sat and looked at it every day said Paul.
Exactly said the wise old man. ‘You can do exactly the same with a stone.’
Paul listened, thought for a moment and then said, ‘Yes, you’re right. I’ve been very silly.
I don’t need a lump of gold to be happy!

Ex. 1

1.scared
2.rich
3.poor
4.stone
5.thief
6.money
7.cry
8.happy
9.tree
10.hole
11.treasure
12.gold

Ex. 2 (Watch the story and put the sentences in order.)

Ex. 3(Write true or false)

A. Paul was a rich man.-TRUE
B.He never spent any money -TRUE
C. He was scared someone would steal his clothes.-FALSE
D.One day, he found a big lump of gold -FALSE
E. He put the gold in a hole next to a river-FALSE
F. One night, a thief took the lump of gold.-TRUE
G.Paul was very happy. -FALSE
H. He told the wise old man what happened.-TRUE
I. The old man told Paul to get a big diamond.-FALSE
J. Paul realised he didn’t need his gold to be happy.-TRUE

Ex. 4(What do you think is the moral of the story? Circle the best answer.)

a. Having money doesn’t make you happy.
b. Be careful where you put your money.
C. Don’t be scared of losing your money.

I think answer C is the best answer.Because we can lose money,and work so much again, have that amount of gourmet again, but we don’t cry for money.

Մայրենի 22․03․2021թ․Իմ գրադարանը (Նախագիծ)

Իմ գրադարանը

  • Կարդալ որևէ գիրք (գրքեր), կարող եք ընտրել ինքնուրույն կամ խորհուրդ հարցնել ծնողներից ու դասավանդողներից։
  • Ես կարդացել եմ գիրքի հատված(Ով է հայտնաբերել Ավստրալիան)։
  • Պատմիր գրքի մասին (ռադիո/տեսանյութ)։
  • Ավստրալիան մայրացամաք է,նրան հայտնաերել է՝Captain Cook-ը,բայց նրանից առաջ անցել է Ավստրալաի կողքով Կոլոմբոսը,որը հայտնաբերել է Ամերիկան։Ավստալիան երկիր է դարձել 1980թ․,Captain Cook-ը շատ էր ուրախացել,որ հայտնաբերել է Ավստալիան,բայց հետո,որ իմացավ՝ Կոլոմբոսը անցել է Ավստրալաի,կողքով և նա չի նկատել Ավստրալիան,նրանց մեջ սկսեց կռիվ,բայց այդ կռիվը վերջացավ։
  • Պատմիր հետաքրքիր հատվածներ։
  • Captain Cook-ը և Կոլոմբոսը ստեղծեցին Ամերիկաի դրոշը և Ավստրալաի Դրոշը։Մեկ պահ Անգլիան և Ավստրալաիան կռվեցին,որ Անգլիան պետք է կառավարի Ավստրալաին,դրա համարել Ավստրալաի դրոշի մեջ կա հատված Անգլաի դրոշը։
  • Բնութագրիր, նկարագրիր հերոսներին։
  • Captain Cook
  • Կապիտան Կուկը,ով հայտնաբերել է Ավստրալիան,Նա շատ էր սիրում իր ընկերոջը Կոլոմբոսին,Կապիտան Կուկը Նրա եղբորը ասեց իր մահանալուց առաջ,որ կյանքում չհանես Կոլոմբոսի նկարը իր տանից,ես այդպիսով ավելի ուրախ կլինեմ իմ հանդերցյալ կյանքում,և այդ բանը իր եղբայրն լսելուց հետո ամեն օր գնում էր Կուկի գերեզմանոց,և կապիտան Կուկը ուներ մի գեղեցիկ շուն,որի անունն էր Ջոհներ,Նա շատ էր սիրում իր շանը և նա երբ Նավով հայտնաբերեց Ավստրալիան նրա նավի մեջ նստած էր իր շունը,և նրանք երկուսով նշեցին Հայտնաբերումը։Ջոհնին շատ դժվարությանբ էին հասկացրել,որ Կուկը էլ չկա։Ջոհնը մարդու նման ոռնում էր և լաց լինում և ամեն օր,Կուկի եղբոր հետ գնում էին գերեզմանոց։

Կոլոմբոս

Կոլոմբոսը,ով հայտնաբերել է Ամերիկան։Նա շատ էր սիրում իր երկիրը։Նրա մազերը,ով տեսնում էր,բոլորը ասում էին շատ գեղեցիկ մազերի ձեվ ունես։Նա և Կապիտան Կուկը կռվելուց հետո եղել էն շատ մոտ ընկերներ,Կոլոմբոսը համբերատար էր,և նա մի բան ասեց Կապիտան Կուկին իր մահանալուց առաջ,որ եթե ես չլինեի այդ կռվելու պահին լիներ ուրիշ մարդ,մենք իրար հետ ընկերներ չեինք լինի։Կապիտան կուկը շատ էր հուզվել,և նա Կոլոմբոսի նկարը կախել էր իր տան մեջ։

  • Ինչո՞ւ խորհուրդ կտաս կարդալ հենց այդ գիրքը։
  • Ես խորհուրդ կտամ այս գիրքը կարդալ,որովհետև դու կսովորես երկրի մասին, Հայտնաբերողների մասին,և իհարկե կըգտնես հետաքրքիր բաներ այդ գըրքից։Ընդարնապես գիրք կարդալիս իմանում էս շատ բաներ,և դու պատրաստ էս լինում քեզ տվող հարցերին,և կարողանում էս պատասխանել ամեն ինչին։
  • Ի՞նչ սովորեցիր։
  • Ես սովորեցի,ով է հայտնաբերել Ավստրալիան,Ամերիկան,և ինչու են մեկ պահ կըռվել Կոլոմբոսը և Կապիտան Կուկը նաև հասկացա թե ինչու է Ավստրալաի դրոշի վրա գտնվում անգլաի դրոշը։

Մայրենի 18,03,2021

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Առաջադրանքներ՝

  1. Համացանցում կարդացեք և գրեք, թե որտեղ են գտնվում Փարվանա լիճը և Ջավախքը։

Փարվանա լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ: Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։

  1. Կարմիրով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք։

    Վեհափառ-Վեհ ու փառավոր

    Սեգ-Իր ուժով՝ գեղեցկությամբ՝ վեհությամբ հպարտ, հպարտության՝ պարծանքի զգացումով լցված: Սեգ աղջիկ՝ տիրունի՝ իշխան:

    Որսկան-Որսացող, որս անող:

    Դեսպաններ-Պետության դիվանագիտական ներկայացուցիչ մի այլ երկրում:

    Արքունիք-Արքայի պալատը:

    Չընաշխարհիկ- Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:

    Ամեհի-Անսանձ, անզուսպ, կատաղի:

    Կըտրիճները-Քաջ, արի, խիզախ, քաջասիրտ:

    Դըրանիկներ-(պատմական) Արքունի պաշտոնյա:

    Նաժիշտներ-նաժշտի և նաժիշտի

    Ալեհեր-Ճերմակած մազերով:

    Հառաչել-Հառաչելու ձայնը:

    Լայնալանջ-Լայն լանջով,

    Իշխանազն-Ազնվական։

    Պայազատ-զնվական տոհմի ժառանգ՝ հաջորդ(թագաժառանգ, իշխանական տան ժառանգ)։

    Մայիլ մնալ-չար։

    Տըմարդի-Մարդուն ոչ վայել, անազնիվ, անմարդկային:

    Անշեջ-Չշիջող, չմարող:
  1. Բացատրեք կանաչով նշված հատվածները։
    Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ-Իրեն ավելի մեծ բախտ էր սպասում։

    Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
  2. Աղջիկն անուշ մի լուսին,
  3. Ամպ ու լուսին իրար փարված՝
  4. Դուրս են գալի միասին: — Աղջիկ և հայր իրար լրացնում են։
  5. Բնութագրեք Փարվանա օրիորդին։
    Բարի, սիրուն, խելացի։
  6. Բնութագրեք կռվի եկած կտրիճներին։
    Քաջ, անխելք, հավատարիմ։
  7. Բացատրեք խնձոր նետել արտահայտության իմաստը։

Սիրո ընդունման դրսևորում։

Մաթեմատիկա Դասարանային17․03․2021թ․

1273․

Օգտագործելով կոտորակների գումարման օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմա եղանակով ․


բ)

7         16       1         29
___ +  ____ + ___  =  ____
18       18       3         18


1)   7         16        7 + 16     23
     ___  +  ____  = ________ = ___
     18        18          18         18



2)   23       1         23 + 6      29
     ___  +  ____  = ________ = ___
     18        3          18           18



դ)

16          11      3            94
___ + (  ____ + ___  ) =  ____
7          35      35           35


1)   11        3        11 + 3      14
     ___  +  ____  = ________ = ___
       35      35          35         35



2)   14       16       14 +80      94
     ___  +  ____  = ________ = ___
      35        7          35           35
զ)

9        17       33        118
___ + (  ____ + ___  ) =  ____
16          64      64         64


1)   17        33     17 + 33     50
     ___  +  ____  = ________ = ___
      64        64          64         64



2)   50       17       50 +68     118
     ___  +  ____  = ________ = ___
      64        16          64         64

Մայրենի 16,03,2021թ․

Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջինԲռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,

Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ

Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով 

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն 
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

Առաջադրանքներ`Արտույտ թռչունի մասին  հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում ։
Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։

Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։
Ճախրել-Սրընթաց թռչել։
Ճըռվողել-երգել։
Մարգ-անջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր։
տենդ-Բարձր ջերմությամբ և դողով արտահայտվող հիվանդություն, դողէրոցք:
Ճոխ-սիրուն։
Արոտ-Անասունների արածելու կանաչ խոտ:
Թավիշ-Խիտ, նուրբ ու փափուկ խավով պատված երեսով կտոր (սովորաբար մետաքսից):
Հառաչում-մի հառաչանքի ձայն։
Վաթան-Հայրենիք:
Մտիկ-Գործածվում Է իբրև կրճատված հրամայական։
Չարավ-չարեց։
Արշալույսի-առավոտ։
Անփույթ-անուշադիր։
Պերճ-շքեղ։
Թընդաց-թնդալ։
Զիլ-Բարձր և սուր ձայն։
Թրթռուն-Թրթռացող, թրթիռներ գործող:
Հեկեկում-առանց ձայն լաց լինել։

Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի-ինչ լավ կերգի։
Միտն էր բերում կյանքը նախկին-հիշում է նախկին կյանքը։
Մաշող կարոտն ազատության-կարոտել էր ազատությունը։
Սըլանում էր միտքն անդադար-միտքը անդադար գնում էր։
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր-Դեպի վերև, դեպի վերև։

Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով -կարոտում էր նախկին կյանքը և վանդակում սիրտը կոտրվել էր։
Հընչում էր ողբն իր գերության-Հնչում էր իր լացը։

  1. Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։
    Որովհետև ազատության մեջ չէր։
  2. Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։
    Որովհետև արդեն նա հասցրել էր կորցնել իր ձայնը տխրության մեջ։
  3. Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը։
    Ազատությունը այն է, որ դու կարաս ամեն ինչ անես և քեզ բան չեն ասի։
Design a site like this with WordPress.com
Get started