Ինքնուրույն աշխատանք Պատմություն

1. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթացՄեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։

Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

Աստիճանակարգություն,Բդեշխներ նախարարներ ,Գործակալ նախարարներ

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր քաղաքացիներից և գյուղացիներից։

Ազատ էին թագավորները, նախարարները և եկեղեցական հոգևորակնությունը:

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց իրավունքներով և պարտականությամբ:

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

Թագավոր, Հազարապետ, Սպարապետ, Մարդապետ, Մեծ Դատավոր:

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

հայրենական կամ հայրենիք

6. Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր հեծելազորից և հետևակից։ Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև ոստանիկ այրուձի:

Հին Հունաստան

Դիտել Մուլտֆիլմը և պատասխանել հարցերի  Հին Հունաստան

ինչ գիտեիր Հին Հունաստանի մասին ,

Ես այս հարցին պաատասխանում եմ մուլտֆիլմը դիտելուց առաջ։

Ես գիդեի որ,քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծոբն իր կղզիներով, Բալկանյան թերակղզոի հարավային մասը ու Փոքր Ասիայի արևմտյան Ափը։

ինչ նոր պատմություններ իմացար Հին Հունաստանի մասին,

ես այս հարցին պատասխանում եմ ֆիլմը դիտելուց հետո։

Ես իմացա Պարթենոնն Աթենքի գլխավոր տաճարը այս տաժարը նվիրված է քաղաքի հովանավոր Աթենաս Պալլասին: Տաճարի շինարարությունը, որը Ֆիդիասիհսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ Իկտինոսը ու Կալիկրատեսը, ավարտվել է Մ․Թ․Ա-432 թվականին։

Ես իմացա Աստվածների ու Աստվածուհիների մասին Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։Ես երբ դիտեցի մուլտֆիլմը ես հարց տվեի թե ինչու է Աթենասի ձեռքին բու,բայց հասկացա,որ բուն իմաստուն թռչուն է։

ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Ես կուզեի ուսումնասիրել թե ով փոխեց Հին հունաստանից Նոր հունաստան։

Պատմություն թեստ

Անուն Ազգանուն — Մարիա-Թերեզա Վիրաբյան

Ներկայացնել Արտաշես Առաջինի  հողային ,վարչական ,ռազմական բարեփոխումները։
Արտաշեսի օրօք կառուցվեց նոր մայրաքաղաք՝ Արտաշատը, Մեծ հայքի զորքը, ուժեղացավ և տարածքը ավելացավ:Արտաշես առաջինի ստեղծեց սահմանաքարեր(սահմանա քարերը առանձնացնում է երկրները, նհանգները, քաղաքները, մարզերը, գյուղերը իրարից)

2.Հիմնավորել Տիգրան Մեծի հզոր արքա լինելը ։
Տիգրան մեծը շատ երկրնե է գրավել և իր հսկայական (3000000 քառակուսի կմ) պահում եր և զարգացումեր։

3.Համեմատել Արտավազդ Բ ևԱրտաշես Բ-ի գործունեությունը։

Արտավազդ Բ- Ք․ա 55-34թթ․
Արտաշես Բ- 30-20թթ․

4.Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի անկման 5պատճառ։
Արտավազդ 2-րդը պատերազմում մահանում է իսկ նրա քույրը՝ թագուհին հրաժարվում է թագուհու պաշտոնից և այդպես Արտաշեսյան արքայատոհմը անկում ապրեց։

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ.-Արտաշեսյան աքայատոհմի ավարտ

Մ.թ.ա.189-160թթ-Արտաշես առաջին

Մ.թ.ա.160-115թթ.-Արտավազդ առաջին

Մ.թա.115-95թթ— Տիգրան առաջին

Մ.թ.ա.95-55թթ-Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը։

Մ.թ.ա.66-Հռոմի Հայաստանի ճակատամարտը։

Պատմություն

  • կառավարման թվականները

Արտավազդ Բ — Ք.ա. 55-34թ.

Արտաշես Բ — Ք.ա. 30-20թթ.

  • ներքին քաղաքականությունը

Արտավազդ Բ- Հատեց դրամներ իր պատկերով: Նա կիրթ և գրագետ մարդ էր գրում էր ողբերգություններ ճառեր ու պատմական երկեր:

Արտաշես Բ — Շենացրեց հզորացրեց երկիրը և հատեց դրամներ իր պատկերով:

  • արտաքին քաղաքականությունը

Արտավազդ Բ — Ք.ա 53 — թ Նա դաշինք կնքեց Պրթևստանի արքա Օրոդես Բ-ի հետ: Նա զորք չտրամադրեց հռոմեացի զորավար Կրասոսին՝ ելնելով Մեծ Հայքի շահերից: Ք.ա. 38թ. Գահ բարձրացավ Օրոդես բ-ի որդի Հրահատը և պզվեց հայ-պարթևական դաշինքը: Նա զորք տրամադրեց հռոմեացի զորավեր Անտոնիոսին:

Արտաշես Բ —

Ազատագրեց Հայաստանը Ք.ա. 30թ. Ջաղջաղեց Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:
  • ժամանակագրությունը

Արտավասդ Բ- Ք.ա 53 — թ Նա դաշինք կնքեց Պրթևստանի արքա Օրոդես Բ-ի հետ: Նա զորք չտրամադրեց հռոմեացի զորավար Կրասոսին՝ ելնելով Մեծ Հայքի շահերից: Ք.ա. 38թ. Գահ բարձրացավ Օրոդես բ-ի որդի Հրահատը և պզվեց հայ-պարթևական դաշինքը: Նա զորք տրամադրեց հռոմեացի զորավեր Անտոնիոսին:

Արտաշես Բ- Ազատագրեց Հայաստանը Ք.ա. 30թ. Ջաղջաղեց Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Արտավազդ Բ

Հայոց թագավոր Ք.ա. 55-34թթ.։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին։ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական եւ պարթեւական պետությունների միջեւ, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետեւ Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթեւաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։

Արտաշես Բ

Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր : Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր: Հռոմեական կայսրությունը, հաստատվելով Արևելքում, ձգտում էր իր տիրապետությունը հաստատել և իր ազդեցությունը տարածել Առաջավոր Ասիայի հզորագույն երկրների` Պարթևական թագավորության և Հայաստանի վրա:

Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր: Հռոմեական կայսրությունը, հաստատվելով Արևելքում, ձգտում էր իր տիրապետությունը հաստատել և իր ազդեցությունը տարածել Առաջավոր Ասիայի հզորագույն երկրների` Պարթևական թագավորության և Հայաստանի վրա:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։

Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։

Տիգրան Երկրորդի գահակալումը 

Առաջադրանք 1

Տիգրան Երկրորդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

1 Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտավազդ Ա-ի գահակալումը:

2 Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Տիգրան Մեծի բազմելը Սելևկյանների գահին

Տիգրանակերտի կառուցումը

Տիգրանակերտի ճակատամարտը

Տեսաֆիլմ, Տիգրան Մեծ, ,Հալլեի գիսաստղը,Մաս 1,, Մաս 2Մաս 3

Սովորել պատմել.«Տիգրան Մեծի գահակալումը» էջ 85-91/

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Տիգրան Մեծը ստեղծել էր հզոր բանակ, որի թվաքանակը հասնում էր 300 հազարի: Նրա հիմնած քաղաքի (Տիգրանակերտի) ճակատամարտը: Նա գրավել է Սելևկյան տերությունը:

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Ք. ա. 84 — Տիգրան Մեծի բազմելը Սելևկյանների թագին

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Տիգրան Մեծը նվաճել և միցրել է Կապադովկիան Պոնտոսին: Իսկ Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միզդոնիան նա միացրել է Հայոց Թագավորությանը:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Նոր մայրաքաղաք պետք էր ստեղծել, քանի որ Արտաշատը այդքան էլ հզոր չէր և մեծ չէր:

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Լրացուցիչ

Հայկ Խաչատրյան  «Տիգրան Մեծ»-ը, կարդալ մեկ ամսվա ընթացում

Մեծ_Հայքը_Տիգրան_Մեծի_օրոք

Լրացուցիչ աշխատանք

Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

«Մեր հայրենիքը Տիգրան Մեծի հետքերով»/ փորձիր գտնել ինչ վայրեր, փողոցներ կան և Երևանում, և մայրաքաղաքի սահմաններից դուրս,ինչ արձանների կան, ովքեր են հեղինակները, այդ ամենի մասին տեղեկություններ/

«Տիգրան Մեծը և Եվրոպական մշակույթը»

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Առաջադրանք նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը

https://mariaterezavirabyan.wordpress.com/2021/12/01/%d5%ad%d5%a5%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab/
Առաջադրանք դեկտեմբերի 6-12-ը

Առաջադրանք, 6-րդ դասարան — դեկտեմբերի 6-12


Առաջադրանք դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 6-րդ դասարան, դեկտեմբերի 12-19-ը


Առաջադրանք  դեկտեմբերի 20-27-ը

Ամանորյա նախագիծ.Նոր տարին Խորհրդային միության ժամանակ


Թարգմանություն-Ծովային առևտուր հին Փյունիկ::

Նախագծային աշխատանք-

Ուսումնական ճամփորդություն/պատումը կամ տեսանյութը/-Ճամփորդություն դեպի Մեծամոր և Զվարծնոց

Գնահատիր այս ամսվա ուսումնական աշխատանքը-մշտական 8

Ծնողն է գնահատում-8

Ամանորյա նախագիծ.Նոր տարին Խորհրդային միության ժամանակ

Խորհրդային միության տարիներին նոր տարին կարել էր նկարագրել այսպես․ երկար սպասված չմուշկներ, անսահմանափակ մանդարիններ, մայրաքաղաքային աղցան, սովետական շամպայն, բենգալյան կրակներ և նոր տարվա բացիկներ բարեկամներից, մաղթանքներով։

Սովետական շրջանում Նոր տարին նշում էին ընդհանրապես այլ կերպ։

1929 թվականին սկսում են պատրաստել ապակուց տոնածառի խաղալիքներ։ Այդ պատճառով էլ Նոր տարին տոնածառով նշելը տարածվում է Խորհրդային միությունով։ Դրանից հետո նաև հայտնվեցին կեղծ փայլուն մրգեր, բանջարեղեններ, մարդուկներ և այլն։

1919 թվականին Լենինը երեխաների համար պատրաստել էր տոնածառ։ 1930-ից  1950 թվականներին սովետական նկարիչները անընդհատ նկարում էին այդ թեմայով նկարներ։

1937-38 թվականներին սկիզբ են առնում Խորհրդային միության հիմնական սովորույթները։ Ստալինը հարցրեց մարդկանց թե որտեղ լինի գլխավոր տոնածառը։ Այն ժամանակ դրեցին մի քանի մեծ-մեծ տոնածառեր ամենահայտնի  տարածքներում։ Խորհրդային միությունում Ձմեռ Պապին փոխարինում էր հերոս, որի անունն էր <<Մոռոզկա>>, և նրա հետ ձյունանուշը, որի կերպարը հորինել էր գրող Օստրովսկին; Հետո սկսեցին պատրաստվել Ձմեռ պապի  և ձյունանուշիկի խաղալիքներ, որոնք շատ հայտնի էին Խորհրդային միության ժամանակ։ Քանի որ այդ ժամանակ Ձմեռ պապը նոր էր հայտնվել ավելի հայտնի էր Բևեռային օդաչուն, որը ավելի ծանոթ էր երեխաներին։ Այդ ժամանակ քանի որ խաղալիքները թանկ էին մարդիկ կախում էին խնձորներ, կոնֆետներ և այլն։

Այն ժամանակ մարդիկ քանի որ աղքատ էին, տոնածառը թանկ հաճույք էր։

Այն ժամանակ Նոր տարին համարվում էր երեխաների տոն և 1948 թվականին Հունավարի 1-ին առաջին անգամ արձակուրդի հետ էին նշում երեխաները։ 

Ճամփորդություն դեպի Մեծամոր և Զվարծնոց

Մենք այսօր գնացինք Մեծամոր և Զվարթնոց:Մենք առաջինը գնացինք Մեծամորի թանգարան:Այնտեղ մենք տեսանք ամենինչ :Օրինակ.՝ Առաջին կավից աշխատանքները,և շաաաատ գեղեցիկ քարերից պատրաստված զարդերը,և մեզ պատմեցին ամեն մի իրի պատմությունը թէ ինչպես են ստացել:Մենք տեսանք առաջին մազակալները կավից,և արդեն գույն ստացած ժամանակների կավից կուժի հատվածները տեսանք:

Ինձ ամենա շատը դուր եկավ Ալֆռեդը և այնտեղ պատմեցին ինչպես էն թաղել մարդկանց,կանանց ձախ կողմում,տղամարդկանց աջ կողմում և ամենա հետաքրքիրը այներ,որ նրանք կուչ եկած էին թաղում,որ այդպես էլ ծնվի և իր սիրելի իրերը դնում էին մահացածի կողքը:

Այն ժամանակներում քարի վրա քարտեզ էին գծում:

Եվ մեզ ցույց տվեցին ամենահին և ամենա առաջին ոսկուց զարդը որը եղել է.՝ 4գ.

Սա կուժերն էն կավից պատրաստված բայց ինչպես էն այն ժամանակներում ստացել սև կավ,Էն վախտ կենդանու ճարպը վերցրել էն և քսել էն կավից պատրաստված կուժերի վրա և զարդերի,կենդանու ժարպը համ փայլ էր տաիս համել սեվ գույն:

Առաջադրանք 6-րդ դասարան, դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Հայոց թագավորությունները Ք.Ա. III դարում:

Հայոց հին վեպերը

«Վիպասանք» վիպաշարը

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

1.Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:
Տիգրան մեծը արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ սովոր ականներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Քանի որ Տիգրան Մեծը դաշնակից էր երկու իրար թշնամիներին՝ Աժդահակին և Կյուրոս մեծին նա երազներ տեսնելով մտածում է կնության վերցնել Տիգրան մեծի քրոջը՝ Տիգրանուհուն։ Երբ վերցնում է ստեր է փչում Տիգրանուհու վրա, բայց Տիգրանուհին հասկանալով հանգստացնում է Աժդահակին և ասում բարեկամներին որ Աժդահակը ուզում է Տիգրանին սպանել։ Տիգրանը և Աժդահակը զորք են պատերազմի համար(մի քանի ամիս)։ Երբ Տիգրան մեծը փրկում է իր քրոջը նա սկսում է պատերազմը։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

2.Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:
Տիգրան Երվանդյանն համարվում է մեր պատմության երրորդ խոշորագույն դեմքը (Հայկից և Արամից հետո), իսկ Մովսես Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։

Երվանդ Սակավակյացը տիրել է մ.թ.ա. 570-560-ական թվականներին, իսկ Տիգրան Երվանդյանը մ.թ.ա. 560-525 թվականներին։

3.Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությունները Հայաստանի մասին:

Ըստ Քսենոփոնի Հայաստանի արևմտյան մասն ուներ իր կառավարիչը Տիրիբազ անունով: Նա ենթարկվում էր Երվանդ II-ին: Ամեն գյուղ ուներ իր գյուղապետը: Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը որպես հարուստ տնտեսության և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր: Պատմիչի վկայությամբ չկար մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեին բազմապիսի խմիչքներով ու մսեղեն կերակուրներով: Հույն հեղինակն առաջին անգամ Հայաստանում է տեսել գարեջուր։

Աղբյուրներ՝

ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴՅԱՆ

Երվանդ Ա Սակավակյաց

Տիգրան Երվանդյան

Հայաստանը Աքեմյան Տերության ժամանակ

Ծովային առևտուր հին Փյունիկ::

Փյունիկական քաղաքների նավաշինարաններում կառուցվել են առևտրային նավեր և ռազմական նավեր։ Նրանց նավատորմը Միջերկրական ծովում առաջնային դեր է խաղացել Մ.թ.ա. II հազարամյակում։ Հին Փյունիկում կային ոչ միայն առևտրականներ, այլև Ծովահեններ։ Նրանք գերեվարված մարդկանց գերության մեջ էին դնում։Առևտուրը և նրա ստեղծած հարստությունը հին Փյունիկի քաղաքներում կանչում էին հարևանների նախանձը։ Երկար պատմության ընթացքում երկիր են մտել Եգիպտոսի, Խեթական տերության, Ասորեստանի բանակները և այլ բանակներ հարձակվել էին այդ քաղաքի վրա Հնագետների կողմից պեղված բնակավայրերում ավերածությունների և հրդեհների հետքեր կան, Իսկ Շատ դեպքերում նոր բնակչության ի հայտ գալը: Օրինակ, որոշ պեղումներ ցույց են տալիս, որ պատմությունը այս քաղաքի ավարտվում է սարսափելի ոչնչացման, բայց շուտով քաղաքը նորից կառուցվեց:Առևտուրը ցույց էր տալիս այդ քաղաքների պետական կազմակերպության առանձնահատկությունները։ Նրանց կառավարման մեջ զգալի դեր է խաղացել վաճառականությունը։ Տարբեր երկրների հետ սերտ կապերը հետք են թողել Փյունիկի մշակույթի վրա։ Փյունիկական նկարիչների իրենց ստեղծագործություններում օգտվել են եգիպտական խեթական բաբելոնյան արվեստից։::

Design a site like this with WordPress.com
Get started