Ինչպես եմ ես աշխատում

Բարև Ձեզ ես Մարիա-Թերեզան եմ։Իմ ընտրության գործենությունը ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ է։Այնտեղ դու պետք է ստեղծես քո կրեատիվ միտքը՝Մատանի,Թեվնոց,Վզնոց և այլն,իսկ հետո դու պատրաստում էս քո Էսքիզը՝պլաստիրինով,իսկ հետո Վարպետ Դավիթը տեսնում է քո աշխատանքը և հասկանում թե դու ինչպես էս աշխատում ։Եթե Վարպետ Դավիթը ասում է դու անցնում էս մոմի,մոմին անցնելուց դու պետք է կատարես ավելի լավ աշխատանք որպեսզի հետո քո աշխատանքը ձուլվի և պատրաստեն քո աշխատանքից ֆորմա էն պատրաստում և հետո եթե պատվերը լինում է ոսկուց,ոսկին լցնում էն ֆորմաի մեջ և ստեղծում քո աշխատանքը։Հիմա անցնենք իմ աշխատանքին թե ինչպես եմ ես աշխատում։Ես պատրաստում եմ տիեզերքը Արևի մեջ և ես հիմա դեռ աշխատում եմ։Տիեզերքի ֆոնի մեջ լցվելու է էմալ և շողերի մեջ դեղին էմալ;Այստեղ կան նարներ թե ինչպես եմ ես աշխատում ՝

Թթու

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:Առավել հայտնի թթուներն են՝  —աղաթթուն՝ HCl —ազոտական թթուն՝ HNO3    —ծծմբական թթուն՝ H2SO4 —ֆոսֆորական թթուն՝ H3PO4 Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:Օրինակքացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում: Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HFԹթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:Թթուների բնութագրիչ հատկություններըԹթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում: 

fenolftaleina-385x440.jpg

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը: ՈւշադրությունԵրբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք: ՈւշադրությունԵթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

 ՈւշադրությունՉի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկար): 

01-09.png14-w1077.png

 Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

h3po4.jpg

Сохранить черновикПредпросмотр(откроется в новой вкладке)Опубликовать

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
    քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
     կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:
  3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
    Եթե թթուն թափվել էձեռքի վրա պետկ է վերձնել ինչ որ կտոր արագ սրբել ձեռքից և ձեռքը պահել սառը ջրի տակ:

Ուսումնական ամառ (Մայրենի)

  • Կարդալ որևէ գիրք (գրքեր)։
  • Ես շարունակում եմ կարդալ իմ սիրելի գիրքը (Հետաքրքրող փաստեր երկրների մասին):
  • Ես ընտրել եմ Չինաստանի մասին:
  • Պատմիր գրքի մասին(ռադիո/պատում/տեսանյութ)։
  • Չինաստանը շա՜տ գեղեցիկ Երկիր է:Չինաստանը ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է:Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց շատ դժվարությունների:Չինաստանը նաև աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է:
  • Դուրս գրել հետաքրքիր հատվածներ։
  •  Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը և դա կատարել է շատ դժվարությանմբ:
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին:
  • /Հերոսներ չկաին/
  • Ինչո՞ւ խորհուրդ կտաս կարդալ հենց այդ գիրքը։
  • Որովհետև այդ գիրքը նաև հասանելի է Google-ում:Եվ այդ գիրքը սովորեցնում է շատ բաներ երկրների մասին:Նաև եթե դու գնում էս մի երկիր բայց նրա մասին չգիտես փաստեր ապա դու կարող էս կարդալ այդ գիրքը և հանգիստ ճամփորդել:
  • Ի՞նչ սովորեցիր։
  • Ես սովորեցի Չինաստանի մասին բազում փաստեր:Եվ ես ու մեր դասարանի Մարի Ավագյանը երազանք ունենք գնալ Չինաստան դրա համար սովորում եմ Չինաստանի մասին:Եվ շատ հավանեցի Չինաստանը կարդալուց հետո:

Տավուշի Մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի նախկինում Շամշադին, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ 380 մ, ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է 2993 մ։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի Կուր գետի ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Տավուշի մարզ (Հայաստան)

Գոշավան Վանական Համալիր

Կիրանց վանք

Տավուշի Բերդ

Հունձք կը ժողվեմ… Դանիել Վարուժան(կարդալ սովորել անգիր կատարել առաջադրանքները)

ԱրսԲլոգ - ՀՈՒՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ Հունձք կը ժողվեմ մանգաղով, –... | Facebook

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի:

Առաջադրանքներ․

1․ Բառարանով բացատրել մուգ նշված բառերը, սովորել։

նարոտ-Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել

Հունձք-Հունձ,

խոզան-Հացահատիկային բույսերի ցողունի արմատամերձ մասը, որ հնձելուց հետո մնում Է գետնի երեսին:,

մյուռոն-մեռոն ,

Ասուպ-Երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով,

նարոտ-Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել,

հինաԵգիպտոսում և Արաբիայում աճող արևադարձային բույս (այժմ մշակվում է նաև Եվրոպայում, Ասիայում։

2․Ի՞նչ գիտես հացի արարման/ստեղծման մասին։ Պատմ՛իր։

Հին Ժամանակներից սկսած Հայերը հացը թխում են թոնրի մեջ։Հայկական մեր ավանդական հացը լավաշն է։Լավաշ թխելու համար հունցում են խմոր՝թթխմորով,ալյուրը պարտադիր մաղում են։Խմորը հասունանալուց հետո խմորը գնդում են։Արտաշատում Բազմիցս ներկա եմ եղել լավաշ թխելու արարողությանը։Դա շատ գեղեցիկ արարողություն է։Եվ անմահական համեղ հաց։

3․Ի՞նչ տրամադրություններ է արթնացնում բանաստեղծությունը։

Ես շատ հավանեցի այս բանաստեղտությունը ևշա հետաքրքիր բառեր էր գրած

4․Ի՞նչի մասին է բանաստեղծությունը։ Պատմի՛ր։

Իմ կարծիքով Սիրո մասին Որովհետև ամեն պահիի որ կարդում եմ ամեն պահի գալիս է Յարըս յար ունի,այսեղ որ կարդանք շատ կհանդիպենք բառերի-Լուսնակը յարս է,Սիրածս հարս է,Անուշ են Հովեր,Մազերս են ծովեր․․․։

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

5․ Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր

Մայրենի (Կարդա և պատասխանիր հացերին)(Երեքշաբթի)

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ․

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. կներեք բայց այդ ամբողջ բառբառով և բառերը ինձ հասկանելի է,որովհետև ես լսել եմ այդ բառերը։
  3. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
  4. Այս հեքիաթի թագավորը ծեր էր,խելացի մտքով,բարի․․․։
  5. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  6. Ես այո համաաձայ եմ որդու հետ որովհետև որդին ուզում է խելքով լցնել այ շտեմաարանտ ոչթե հացով կամ հողով։
  7. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
  8. պալատականնրը,թագավորը,որդիներ՝․կրտսեր որդի (խելացի),մեծ որդի և միջին որդի։

Գունավոր կոտոշով ձիու մասին (Unicorn)

Unicorns were real, and there are fossils to prove it
Կոտոշավոր ձին եղել է 1918թ․5 տարի առաջ գիտնակաները բացահայտել էն կոտոշավոր ձիու ոսկորները։
կոտոշավոր ձի ունեցել էն շատ մարդիք,բայց թաքցնում էին բոլորից,որովհետև ուրիշները զանգում էին ուստիկանությանը։Կոտոշավոր ձին շատ գեղեցիկ է,աշխհարում բոլորը ուզեցել էն տեսնել Կոտոշավոր ձիուն։
Կոտոշավոր ձիին ստեղծել է Ամբողջ աշխհարը բացի ռուսաստանը որովհետեվ այդ վախտ չի եղել Ռուսաստանը։


Այսքանը ես գիտեի Կոտոշավոր ձիու մասին։

Մայրենի (ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ)

1.Կարդալ երկրորդ հատվածը։   Պատմվածքից դուրս գրել բոլոր հերոսներին և

Հոմեր Մաքոլին-շատ բարի մարդ բայց մի քիչ չեր ուզում մարդկանց ասածները աներ։

Մեծ Քրիս-Նորմալ մարդ ազնիվ և ուժեղ։

Միստր Քովինգտոնը-Շատ խիզախ մարդ և շատ քիչ հրաման տվող։

Սաֆըրթի անունով մի ֆրիանդեցի-Ֆրիանդեցի,որը անիմաստ ուղություններ էր տալիս։

Յուլիսիս Մաքոլին- Տղան մի քիչ վախկոտ և ոքեվորված։

Հոմեր-Հոմերը Յուլիսիսի եղբայրը, սովորական տղա։

Օգի-Ուժեղ տղա։

Ոստիկանը-Ոստիկանը կանոնավոր մարդ,և ազնիվ։

Վիլֆրեդ Սաֆըրթին-նա մի քիչ շփոտվող մարդ է։

Մարկուս-Հրաման տվող մարդ

Յոլիսիսի հայրիկ-խիզախ։

Միստր Սփանգլեր-Գլխավոր մարդ

Աղի լճի մասին մաս 1

1980-ականներին Էրեբունու շրջանի նախկին Թոխմախան գյոլից (այժմ`Վարդավառի այգու կամ Արգիշտիի լիճ) ոչ հեռու տրիկոտաժի ֆաբրիկային հարակից տարածքից գաջի հումք և քարի մշակման ցեխի համար բազալտե քարեր հանելուց հետո` նրանց տեղում ստորգետնյա աղբյուրներից բխած բնական աղաջրով լցվելով գոյացել էր առաջին (հին) Աղի լիճը:1990- ականների սկզբներին կլոր շրջագծով այդ լիճը լցվեց հողով և տեղում կառուցվեց տրիկոտաժի ֆաբրիկայի կցակառույցը: 2003-ին նախկին լճի բազմաթիվ այցելուների հորդորով նշված ֆաբրիկայի սեփականատերը հին լճից մի փոքր հյուսիս-արևելք հորատել-բացել տվեց 4-5 մետր խորության ձագարաձև փոս, որը նախկինի նման լցվեց արտեզյան ջրով`վերածվեց այսօրվա Մեծ աղի լճին. առավելագույն չափերը` (50×61) մ: Լճի շուրջը շարվեցին նախկին քարի ցեխում մնացած կիսամշակ բազալտի կտորներ: Լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս է հոսում 15 սմ տրամագծով խողովակով` ապահովելով ջրի մաքրությունը:

В 980-х годах, недалеко от бывшего Тохмахан Гёла (ныне парк озера Вардавар или озеро Аргишти) в районе Эребуни, после удаления базальтового сырья для получения грязи с гипсового завода (грязь базальтовая для обработки камня) была заменена природная соль из подземных источников. В начале 90-х годов прошлого века озеро было затоплено каруселями и на его месте была построена трикотажная фабрика. Многие посетители бывшего озера в 2003 году

Հաշվետվություններ

Հաշվետվություն

Հաշվետվություն Armenian

Հաշվետվություն Մայրենի

Հաշվետվություն Math

Հաշվետվություն English

Հաշվետվություն Ընտրովի Մաթեմ

Design a site like this with WordPress.com
Get started