Ճամբարային ուրախ օր

Մեր դպրոցում Ճանբար է սկսել:Մենք բոլորս ճանբարին խաղում ենք:Օրինակ՝ես Էլիզաբեթի հետ խաղում էինք իր բերած խաղերը և այն:Մենք բոլորով հյուսում ենք ճակտոցներ բաց վարթագույ և մուգ շականակագույն գույներով:

Ինչ է պետք տանել

Ինչ սնունդ է հարկավոր ճամփորդության համար

Միրգ

Բրդուճ

Թխվացքաբլիթ

Բանջարեղեն

Կոնֆետ

Ադի բուդի

Հյութ

Ջուր

Արտաշավան

Похожее изображение

Արտաշավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արտաշավան համայնքում է։Գյուղում գտնվում է Քասաղ գետի ափին։Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 9 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։Արտաշավանը բնակչություն ՀՀ 2001 թվականի մարդահամարի, Արտաշավան համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է։ Գյուղում են գտնվում 7-րդ դարի Սբ. Ամենափրկիչ և 13-րդ դարի Սբ. Թադևոս Առաքյալ եկեղեցիները, 17-18-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։

Դեպի Սաղմոսավանք

Սաղմոսավան գյուղ.png

Սաղմոսավանքհայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզիՍաղմոսավան գյուղում[2]: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե ԱՎաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղումՔասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:

Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:

Մաթեմատիկա

ա) 7 տուփ հյութը 14 լիտր է։ 1 տուփ հյութն արժե 400 դրամ։ Սնին գնեց 6 լիտր հյութ։Քանի՞ տուփ հյութ գնեց Անին և որքա՞ն վճարեց:

Լուծում

14:7=2

6:2=3

3×400=1200

          Պատ.՝1200 դրամ,3 տուփ:

բ) Մայրիկը գնեց 4 կգ սալոր և 4 կգ դեղձ։ 2 կգ սալորն արժե 1200 դրամ, իսկ 2 կգ դեղձը՝ 1600 դրամ։Ի՞նչ արժե 1 կգ սալորը և 1 կգ դեղձը:Որքա՞ն վճարեց մայրիկը 4 կգ սալորի և 4 կգ դեղձի համար:

Լուծում

1200:2=600

1600:2=800

4×600=2400

4×800=3200

        Պատ.՝ սալոր 2400 դրամ, դեղձ 3200 դրամ:

 

Կակադու Թութակ

  • Թութակների ընտանիքին պատկանող թռչունները բաժանվում են 3 խմբի՝ իսկական թութակներ, կակադուներ և նորզելանդական թութակներ։ Տարածված են արևադարձային ու մերձարևադարձային տարածքներում՝ ԱվստրալիաՀնդկաստանԱսիայիհարավ-արևմուտքում, Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում ու Հարավային Ամերիկայում։ Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ։ Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են։ Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Թութակները լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ՝ սև կամ մոխրագույն։ Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն։

Մեր ճանփորտությունը

Մեր դասարանով գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն:Այնտեղ ցյուց տվեցին շատ-շատ տարբեր տեսակի մուլտֆիլմեր ՝ Մոռացված ծնունդը,Կախադրական ծառը,Կախարդական առվակը…:Բայց ամբողջական չէին, բոլորից մեկ հետաքրքիր մաս էր դրված: Ես հավանեցի կախարդական առվակը և կախարդական ծառ հեքիատները:Այնտեղ շատ գեղեցիկ էր և շատ հետաքրքիր դերասաններ կաին:Նրանք շատ սիրով էին պատրաստվել և հետաքրքիր մուլտֆիմներ ցույց էին տալիս:

ճանփորթություն.png

Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն

img_1512.png

Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Մալյանն էր։ 1988 թվականից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում։ Թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների.

Թատրոնը ներկայումս ղեկավարում է Մալյանի դուստրը՝ Նարինե Մալյանը։

Դ. Բիսեթ. «Աշխարհը շուռ է եկել»

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, և մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն, — ասաց մի մուկը՝ մյուսին։
— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում», — մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված», — մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո֊ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի֊ի֊ի՜… Էլ չենք անի, — հեծկլտում էին ծնողները։
Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արևը։
«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արևը»։
-Հապա, հեռացի՛ր, — ասաց նա արևին։
-Չեմ հեռանա, — ասաց արևը։
— Այս աշխարհը շուռ է եկել, և ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու», — սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր, -գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արևը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետևից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչև նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն և խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու և վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։
-Ղա՜, — ասաց նա քնելիս։ — Ինչ զվարճալի երազ էր։

Design a site like this with WordPress.com
Get started