Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

1.Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը:

2,Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
Կարելի է հանդիպել ամենուր։ 

3,Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բուսական բջջում կան կանաչ գույնի պլաստիդներ, որը տերևներին տալիս է իրենց կանաչ:

Լսողության հիգենիա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր

Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչը առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում:

Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Քանի որ աղմուկից վնասվում են անտեսանելի, բայց վնասվում են լսողությունտ, գոյություն ունեն պաշտպանիչ միջոցներ անյպիսիք ինչչպիսիք են ականջախցանները և ականջակալերը, դրանք ընտրվում եմ համապատասխամաբար աղմուկի դեցիբելներից ելնելով։

Նեպտունի մասին հետաքրքիր փաստեր

Նեպտուն Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու, ինչպես նաև չորրորդ ամենամեծ մոլորակն է ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից։ Մոլորակն անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին։Հայտնաբերվելով 1846 թվականի սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսություն, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը՝ Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX դար։ Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք,  որը անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։

Լույսի անրադարձումը հայելիներ

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ Հարթ հայելիում առաջանում է մարմնի կեղծ պատկեր։
    Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
    1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն։
    2.Նշի՛ր հայելիների տեսաները։ Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
    3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։
    4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։
    Այս բոլոր առարկաները երևում են լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ։

Աչքի Տեղությունը

Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:

Աչքի տեսողություն

Հարցեր

  • Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:
глаз.png
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 
 
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
 
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
  • Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:
    Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
  • Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:
    Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
  • Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար։

Լույսի բեկումը

Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագ ծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով։

Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը ցույց է տալիս նույն բանը։

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

Ճամփորդություն դեպի Մեծամոր և Զվարծնոց

Մենք այսօր գնացինք Մեծամոր և Զվարթնոց:Մենք առաջինը գնացինք Մեծամորի թանգարան:Այնտեղ մենք տեսանք ամենինչ :Օրինակ.՝ Առաջին կավից աշխատանքները,և շաաաատ գեղեցիկ քարերից պատրաստված զարդերը,և մեզ պատմեցին ամեն մի իրի պատմությունը թէ ինչպես են ստացել:Մենք տեսանք առաջին մազակալները կավից,և արդեն գույն ստացած ժամանակների կավից կուժի հատվածները տեսանք:

Ինձ ամենա շատը դուր եկավ Ալֆռեդը և այնտեղ պատմեցին ինչպես էն թաղել մարդկանց,կանանց ձախ կողմում,տղամարդկանց աջ կողմում և ամենա հետաքրքիրը այներ,որ նրանք կուչ եկած էին թաղում,որ այդպես էլ ծնվի և իր սիրելի իրերը դնում էին մահացածի կողքը:

Այն ժամանակներում քարի վրա քարտեզ էին գծում:

Եվ մեզ ցույց տվեցին ամենահին և ամենա առաջին ոսկուց զարդը որը եղել է.՝ 4գ.

Սա կուժերն էն կավից պատրաստված բայց ինչպես էն այն ժամանակներում ստացել սև կավ,Էն վախտ կենդանու ճարպը վերցրել էն և քսել էն կավից պատրաստված կուժերի վրա և զարդերի,կենդանու ժարպը համ փայլ էր տաիս համել սեվ գույն:

Հաշվետվություններ

Հաշվետվություն

Հաշվետվություն Armenian

Հաշվետվություն Մայրենի

Հաշվետվություն Math

Հաշվետվություն English

Հաշվետվություն Ընտրովի Մաթեմ

Ինչ է պետք տանել

Ինչ սնունդ է հարկավոր ճամփորդության համար

Միրգ

Բրդուճ

Թխվացքաբլիթ

Բանջարեղեն

Կոնֆետ

Ադի բուդի

Հյութ

Ջուր

Design a site like this with WordPress.com
Get started