Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

1.Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը:

2,Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
Կարելի է հանդիպել ամենուր։ 

3,Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բուսական բջջում կան կանաչ գույնի պլաստիդներ, որը տերևներին տալիս է իրենց կանաչ:

Բնագտության Ամփոփում։

1.Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:Բնական աղբյուրներն է՝աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:
2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները
4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:
Ձայնը առաջանում է մարմինների կամ նրանց մասերի տատանումների ժամանակ։

5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Լսողության հիգենիա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր

Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչը առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում:

Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Քանի որ աղմուկից վնասվում են անտեսանելի, բայց վնասվում են լսողությունտ, գոյություն ունեն պաշտպանիչ միջոցներ անյպիսիք ինչչպիսիք են ականջախցանները և ականջակալերը, դրանք ընտրվում եմ համապատասխամաբար աղմուկի դեցիբելներից ելնելով։

Լույսի անրադարձումը հայելիներ

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ Հարթ հայելիում առաջանում է մարմնի կեղծ պատկեր։
    Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
    1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն։
    2.Նշի՛ր հայելիների տեսաները։ Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
    3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։
    4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։
    Այս բոլոր առարկաները երևում են լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ։

Աչքի Տեղությունը

Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:

Աչքի տեսողություն

Հարցեր

  • Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:
глаз.png
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 
 
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
 
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
  • Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:
    Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
  • Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:
    Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
  • Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար։

Լույսի բեկումը

Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագ ծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով։

Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը ցույց է տալիս նույն բանը։

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

կայծակ


1. Ինչպե՞ս է առաջանում կայծակը։ Ի՞նչ է որոտը։

Կարծակը առաջանում է երբ երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնում ենք իրար։ Որոտը կածակի պարպման ձայնային ալիքն է։
2. Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայ­ծակի հարվածից։

Շենքերը պաշպանվում են երբ շանթարգելը։ Շանթարգելը մետաղյա ձող է և այն ամրավնում է շենքը։
3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Կայծակի ժամանակ չպետք է պարկել դա շատ վտանգավոր է կարող ենք հասանքահարվել։ Իսկ եթե դրսում ենք պետք է մտնենք քարանձավների կամ բլուրների մեջ և այդպես կարող ենք պաշտպանվել կայծակից երբ դրսում ենք։

Մեխանիկական աշխատանք, մեխանիկական էներգիա

1 ժամդ. 3.1Մեխանիկական աշխատանք, մեխանիկական էներգիա

1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատան կատարվում է, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:

2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:

3. Մեխանիկական աշխա­տանքն հավասար է մարմնի վրա կիրառված ուժի և անցած ճանապարհի արտադրյալին:

4. Ին՞չ է էներգիան:

Էներգիան մարմնի աշխատանք կատարելու հնարավորությունն է:

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

20210701_103018

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդու համար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր։

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Չաղտոտել շրջակա միջավայրը, չայրել կենցաղային աղբը, չօգտագործել թունաքիմիկատներ։

Թթու

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:Առավել հայտնի թթուներն են՝  —աղաթթուն՝ HCl —ազոտական թթուն՝ HNO3    —ծծմբական թթուն՝ H2SO4 —ֆոսֆորական թթուն՝ H3PO4 Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:Օրինակքացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում: Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HFԹթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:Թթուների բնութագրիչ հատկություններըԹթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում: 

fenolftaleina-385x440.jpg

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը: ՈւշադրությունԵրբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք: ՈւշադրությունԵթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

 ՈւշադրությունՉի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկար): 

01-09.png14-w1077.png

 Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

h3po4.jpg

Сохранить черновикПредпросмотр(откроется в новой вкладке)Опубликовать

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
    քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
     կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:
  3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
    Եթե թթուն թափվել էձեռքի վրա պետկ է վերձնել ինչ որ կտոր արագ սրբել ձեռքից և ձեռքը պահել սառը ջրի տակ:
Design a site like this with WordPress.com
Get started