Ինչպես եմ ես աշխատում

Բարև Ձեզ ես Մարիա-Թերեզան եմ։Իմ ընտրության գործենությունը ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ է։Այնտեղ դու պետք է ստեղծես քո կրեատիվ միտքը՝Մատանի,Թեվնոց,Վզնոց և այլն,իսկ հետո դու պատրաստում էս քո Էսքիզը՝պլաստիրինով,իսկ հետո Վարպետ Դավիթը տեսնում է քո աշխատանքը և հասկանում թե դու ինչպես էս աշխատում ։Եթե Վարպետ Դավիթը ասում է դու անցնում էս մոմի,մոմին անցնելուց դու պետք է կատարես ավելի լավ աշխատանք որպեսզի հետո քո աշխատանքը ձուլվի և պատրաստեն քո աշխատանքից ֆորմա էն պատրաստում և հետո եթե պատվերը լինում է ոսկուց,ոսկին լցնում էն ֆորմաի մեջ և ստեղծում քո աշխատանքը։Հիմա անցնենք իմ աշխատանքին թե ինչպես եմ ես աշխատում։Ես պատրաստում եմ տիեզերքը Արևի մեջ և ես հիմա դեռ աշխատում եմ։Տիեզերքի ֆոնի մեջ լցվելու է էմալ և շողերի մեջ դեղին էմալ;Այստեղ կան նարներ թե ինչպես եմ ես աշխատում ՝

Լույսի անրադարձումը հայելիներ

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ Հարթ հայելիում առաջանում է մարմնի կեղծ պատկեր։
    Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
    1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն։
    2.Նշի՛ր հայելիների տեսաները։ Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
    3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։
    Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են անկյուններ։Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։
    4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։
    Այս բոլոր առարկաները երևում են լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ։

Գինեգործություն

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Գինեգործության և խաղողի մասին գիտությունը կոչվում է էնոլոգիա։ Մարդը, ով զբաղվում է գինեգործությամբ, կոչվում է գինեգործ։

Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։

Գործարանում խաղողը ջարդիչ-չանչազատիչ մեքենաներով տրորվելով՝ վեր է ածվում փլուշի։ Վերջինս մատուցվում է հոսիչներին՝ ինքնահոս քաղցուն փլուշից անջատելու համար, այնուհետև քաղցուն անցնում է անընդհատ և պարբերական գործողության մամլիչներով՝ քաղցուն խաղողից և փլուշից լրիվ անջատելու համար։ Քաղցուն պարզեցվում է նստեցումով կամ դեկանտացիայի միջոցով՝ 18—24 ժամվա ընթացքում, միաժամանակ մշակվում բենտոնիտով և ծծմբային անհիդրիդով։ 

Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը | Լրագիր

Խաղողագործության մասին

Խաղողագործություն

Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ և գինեգործական պարագաներ։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։

Հետաքրքիր փաստեր խաղողի մասին. Նախագծային շաբաթ. Գրականություն – Անահիտ  Հովհաննիսյան

Գինեգործություն

Բարև ձեզ ես Մարիա-Թերեզան եմ:Ես սովորում եմ միջին դպրոցում:Իմ ընտրությունը Գինեգործություն:Ես այսօր կպատմեմ ինչ արեցինք Գինեգործության ժամանակ:Ընկեր Շուշանը մեզ ասեց,որ Գինեգործության մեջ մտնում է Խաղողագործություն և մենք գնացինք առաջ:Մենք ջրեցինք Խաղողներ մի 20-ից մինև 30 րոպե:Վերցրեցինք գործիքներ և մաքրեցինք մեր տարածքը՝ տերևներից,աղպից…:

Նկարներ՝

Design a site like this with WordPress.com
Get started