Իմ դուռը բաց է

Մեկ օր իմ ընկերուհին ինձ զանգահարում է և հարցնում

—հյուրեր կնդու՞նես։Ես բնականաբար ասացի այո։Նա եկավ մենք լավ ժամանակ անցկացրեցինք և եկավ այն պահը,որ ընկերուհիս ասաց լավ ուշ է արդեն ես գնամ։Ես ասացի լավ ցտեսություն,բայց հետո ես եկա տուն ու տեսա,որ ընդամենը 21։00 էր ժամը։Մույս օրը ինձ հյուր եկավ իմ մայրը իմ ընկերուհիների հետ։Եվ Մայրս ասաց ինձ —չես տեսնում ես եկել եմ քեզ հյուր։Բայց եսս ուրախ էի ուղակի մի քիչ տխուր,որովհետև ես Մայրիկիս հետ կռվել էի դրա համար նեղված էի։Բայց այ մյուս օրը բոլորը ինձ զանգահարեցին և ասացին հյուրեր ունես «Իմ դուռը միշտ ձեզ համար բաց է» և դրանից հետո բոլորը հանգիստ հյուր էին գալիս և Չէին հարցնում։Միշտ ձեզ համար Իմ ԴՈՒՌԸ ԲԱՑ Է։

Գործնական քերականություն

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

Հասարակ գոյականների խումբ՝ գյուղ, գայլ, խնձոր, մարդ, խաղալիք, շուն, ընկեր, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, սեղան, ուսուցիչ

Հատուկ գոյականների խումբ՝ ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան, Արարատ

Թանձրացական գոյականների խումբ՝ մարդ, գայլ, շուն, կատու, մժղուկ

Վերացական գոյականների խումբ՝սեր, կարոտ, հմայք, խաղաղություն, հրապուրանք, ընկերություն

Անձ ցույց տվող գոյականների խումբ՝ ընկեր, ուսուցիչ

Ոչ անձ (իր) ցույց տվող գոյականների խումբ՝ գյուղ, գայլ, խնձոր, խաղալիք, շուն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, սեղան

Շնչավոր գոյականների խումբ՝ Արաքս (անուն), մարդ, Արմեն, ընկեր, Դավիթ, Արարատ (անուն), ուսուցիչ

Անշունչ գոյականների խումբ՝ գյուղ, խնձոր, խաղալիք, հեռախոս, գնդակ, սեղան

Նյութական գոյականների խումբ՝ գայլ, խնձոր, շուն, մարդ, կատու, մժղուկ

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Հատուկ գոյականներ՝ Իտալիա, Ալլա, Հնդկաստան, Արտավազդ, Թինա

Հասարակ գոյականներ՝ կին, գյուղակ, զարմիկ, տղա, մայրիկ

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական

Թանձրացական գոյականներ՝ հող, անտառ, ջուր, մարդ, բույս

Վերացական գոյականներ՝ ուրախություն, կարեկցանք, սեր, հիացմունք, հիասթափություն

  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Անձ՝ ուսուցիչ, հաղորդավար, լրագրող, ճամփորդ, աշակերտ

Իր՝ աթոռ, ժամացույց, գրիչ, ակնոց, գորգ

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Շնչավոր՝ մարդ, երեխա, տղամարդ, տատիկ , աղջիկ

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն (հասարակ) իրար են հանդիպել, իրենց արանքում (հասարակ) մի մեծ ձոր (հասարակ) են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր (հատուկ) ։ Մութը Ձորը բաժանում է հայերին (անձ ցույց տվող) ու թուրքերին (անձ ցույց տվող) իրարից։ Նրա մի կողմը (հասարակթուրք սարվորն է իջնում, իր բինեն (հասարակ) զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները (անձ ցույց տվողգիշերվա (հասարակմթնով (հասարակ) էլ անցնում այս խոր անդունդը (հասարակ), իրարից ոչխար (հասարակ) են գողանում, ձի (հասարակկով (հասարակ) կամ գոմեշ (հասարակ) են քշում։ Նրանց հովիվները (անձ ցույց տվող) հանդերում են հասնում ու փետակռիվ (հասարակ) են անում։

Ես (անձ) իմ մանկության (վերացականգարունները (Թանձրացական) անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը (հասարակ) ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից (անձ) ամենից փոքրը՝ Ահմադը (հատուկ) հովիվ էր։ Նա (անձ) ինձ տանում էր, ման էր ածում գառների (հասարակ) մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր (հասարակ) էր բերում ինձ համար, իսկ իրիկունները (Թանձրացական) հանում էր սրինգն (հասարակ) ու ածում։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց (հասարակ) էինք անում, երբ այս դեպքը (հասարակ) պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը (հասարակբույն (հասարակ) էր շինել մեր սրահի (հասարակ) օճորքում։ Ամեն տարի (հասարակ) աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Հունձք կը ժողվեմ… Դանիել Վարուժան(կարդալ սովորել անգիր կատարել առաջադրանքները)

ԱրսԲլոգ - ՀՈՒՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ Հունձք կը ժողվեմ մանգաղով, –... | Facebook

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի:

Առաջադրանքներ․

1․ Բառարանով բացատրել մուգ նշված բառերը, սովորել։

նարոտ-Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել

Հունձք-Հունձ,

խոզան-Հացահատիկային բույսերի ցողունի արմատամերձ մասը, որ հնձելուց հետո մնում Է գետնի երեսին:,

մյուռոն-մեռոն ,

Ասուպ-Երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով,

նարոտ-Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել,

հինաԵգիպտոսում և Արաբիայում աճող արևադարձային բույս (այժմ մշակվում է նաև Եվրոպայում, Ասիայում։

2․Ի՞նչ գիտես հացի արարման/ստեղծման մասին։ Պատմ՛իր։

Հին Ժամանակներից սկսած Հայերը հացը թխում են թոնրի մեջ։Հայկական մեր ավանդական հացը լավաշն է։Լավաշ թխելու համար հունցում են խմոր՝թթխմորով,ալյուրը պարտադիր մաղում են։Խմորը հասունանալուց հետո խմորը գնդում են։Արտաշատում Բազմիցս ներկա եմ եղել լավաշ թխելու արարողությանը։Դա շատ գեղեցիկ արարողություն է։Եվ անմահական համեղ հաց։

3․Ի՞նչ տրամադրություններ է արթնացնում բանաստեղծությունը։

Ես շատ հավանեցի այս բանաստեղտությունը ևշա հետաքրքիր բառեր էր գրած

4․Ի՞նչի մասին է բանաստեղծությունը։ Պատմի՛ր։

Իմ կարծիքով Սիրո մասին Որովհետև ամեն պահիի որ կարդում եմ ամեն պահի գալիս է Յարըս յար ունի,այսեղ որ կարդանք շատ կհանդիպենք բառերի-Լուսնակը յարս է,Սիրածս հարս է,Անուշ են Հովեր,Մազերս են ծովեր․․․։

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

5․ Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր

Մայրենի (Կարդա և պատասխանիր հացերին)(Երեքշաբթի)

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ․

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. կներեք բայց այդ ամբողջ բառբառով և բառերը ինձ հասկանելի է,որովհետև ես լսել եմ այդ բառերը։
  3. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
  4. Այս հեքիաթի թագավորը ծեր էր,խելացի մտքով,բարի․․․։
  5. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  6. Ես այո համաաձայ եմ որդու հետ որովհետև որդին ուզում է խելքով լցնել այ շտեմաարանտ ոչթե հացով կամ հողով։
  7. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
  8. պալատականնրը,թագավորը,որդիներ՝․կրտսեր որդի (խելացի),մեծ որդի և միջին որդի։

Գունավոր կոտոշով ձիու մասին (Unicorn)

Unicorns were real, and there are fossils to prove it
Կոտոշավոր ձին եղել է 1918թ․5 տարի առաջ գիտնակաները բացահայտել էն կոտոշավոր ձիու ոսկորները։
կոտոշավոր ձի ունեցել էն շատ մարդիք,բայց թաքցնում էին բոլորից,որովհետև ուրիշները զանգում էին ուստիկանությանը։Կոտոշավոր ձին շատ գեղեցիկ է,աշխհարում բոլորը ուզեցել էն տեսնել Կոտոշավոր ձիուն։
Կոտոշավոր ձիին ստեղծել է Ամբողջ աշխհարը բացի ռուսաստանը որովհետեվ այդ վախտ չի եղել Ռուսաստանը։


Այսքանը ես գիտեի Կոտոշավոր ձիու մասին։

Մայրենի 15,09,2020

Առաջադրանքներ

  1. Կարդա պատմվածքը և դուրս գրիր հականիշները:
  2. Այո-ոչ,սառը-տաքը,ես-դու։
  3. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
  4. իմ կարծիքով Աշխարհը
  5. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
  6. Եթե այս պատմությունը իրականություն է ուրեմն․՝Ես։
  7. Ինչպիսի՞ն էին «ես» բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։
  8. Լացողները դողալով,շշուկով մարդիք ահավոր կամաց էին ասում (ես) բառը։
  9. Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  10. Ոչմի հարց։
  11. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։
  12. Մեկ մարդ ոմ գլուխը ցավում էր անդադ ես բառը ասելուց նա մտածեց․՝ ինչու կա առաջին բառը բայց չկա եկրորդը,ինչու կա եկրորդը բայց չկա երրորդը և այդպես շարունակ։
  13. Մտածիր ու գրիր, թե «Ինչ բան է այս աշխարհը»:

Աշխարհը այն է նշանակում որ կա շատ երկրներ այդ աշխարհ բառի մեջ․․․։

Design a site like this with WordPress.com
Get started