Նամակ Ձմեռ պապիկին

Բարև սիրելի Ձմեռ պապաիկ:Իմ անունը Մարիա-Թերեզա է ես 7 տարեկան եմ:Ես սիրում եմ նկարչությամբ զբաղվել:Ես ունեմ եղբայր ես ցանկանում եմ լինես առողջ,լավ մարդ և կատարես իմ ցանկությունը ես ցանկանում եմ ավազ Ստեսցյուն սիրելի Ձմեռ պապիկ ես քեզ շատ-շատ եմ սիրում:

Ամանորյա խնդիրներ

Ամանորյա խնդիրներ

Ամանօրյա խնդիր

Ձմեռ պապիկը ուներ 5 նվերի պարկ:Յուրաքնանչյուր պարկում կար 20 նվեր,իսկ սեղանին 

կար 4 գնդակ:Քանի՞ նվեր պետք է բաժաներ Ձմեռ պապիկը:

Լուծում

1.  5×20=100

2. 100+4=104

Պատ.՝ 104 նվեր:

Հեքիաթ փշատերը ծառի մասին

1. Անտառի ծառերը ինչո՞ւ ընկերություն չէին անում փշատերև եղևնու հետ:

Եղևնու հետ, ոչ մեկ ընկերություն չէր անում, որովհետև մյուս ծառերը շատ ինքնահավան և գոռոզ էին:

2.Քո կարծիքով՝ ի՞նչ է ընկերությունը:

Իմ կարծիքով դա փոխադարձ վստահություն, հարգանք և սեր է:

3.Փորձի՛ր բացատրել՝

քիթը վեր ցցել -գոռոզ, ինքնահավան

4.Բնութագրի՛ր փշատերևին 3 հատկանիշով:

Եղևենին շատ բարի,կամեցող և համեստ էր:


Ագռավն ու աղվեսը

Նամակ գրի՛ր առակի հերոսներին:

Բարև սիրելի ագռավ ու աղվես:

Ին՞չ ով էք զբաղվում:Ես գնում եմ դպրոց:

Արդեն գրել ու կարդալ գիտեմ,իսկ դուք գիտե՞ք:

Ես շատ կուզեի,որ դուք մեզ հյուր գաք և մենք միասին գրքեր կարդանք:

Անհամբեր կսպասեմ ձեր պատասխանին…

Ձեր Մարիա-Թերեզա Վիրաբյան

Աղվեսն ու ագռավը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։ 
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Պանիրն ընկավ ծառիցը ցած,Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

 

Ճամփորդություն աստղադիտարան

Ես և դասընկերներս գնացել էինք աստղադիտարան:Մեզ այնտեղ պատմեցին աստղերի և մոլորակների մասին:Մենք վերջում ընթերցեցինք գրքեր:Այդ օրը իմ կյանքի լավ օրերից մեկն էր…

Design a site like this with WordPress.com
Get started