Եգիպտոս/պատմել/

Առաջադրանք 1

Եգիպտոս/պատմել/

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /

Հին Եգիպտոսը եղել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին էր, որը միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ ։

Այժմ Եգիպտոսը գտնվում է երկու մայրցամաքների — ի հարավ-արեւմուտքում Եվրասիայի (ի Սինայի) , իսկ հյուսիս-արեւելքում Աֆրիկայում. Նրա մակերեսը կազմում է մի փոքր ավելի քան 1 միլիոն քառակուսի կիլոմետր։ Եգիպտոսը պատված է Արաբական եւ Լիբիայի անապատներով մոտ 90% , այդպիսով երկրի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ մեծ մասը բնակության համար ոչ պիտանի է:

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

 
Մեմֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր, որը կառուցվել էր Նեղոսի ձախ ափին։ Այն ներկայից մայրաքաղաք կահիրեից դեպի հարավ էր։

Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ եգիպտական փարավոններից մեկը Մեմֆիսը հիմնում է իր անունով մայրաքաղաք, որը լինում է շատ հզոր, այն զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ապրանքաշրջանառությամբ և Մենֆիսը իր մայրաքաղաքը դարձրել էր առևտրային երթուղիների համար լավագույն կետ: Այն եղել Է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները, ինչպես նաև Սֆինքսի և Ռամզես երկրորդի երկու կոթող ։Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։

Որոշ պատմաբաններ գնահատում են, որ իր գագաթնակետին հասնելու ընթացքում Մեմֆիսը աշխարհի ամենամեծ քաղաքն էր: Մեմֆիսը շարունակում էր մնալ Եգիպտոսի մեծ ու կարեւոր քաղաքը նույնիսկ այն բանից հետո, երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Թեբե

3.Ովքեր էին փարավոնները:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

«Փարավոն» տիտղոսը օգտագործվում էր Հին Եգիպտոսի այն տիրակալների համար, որոնք վաղ դինաստիական շրջանում ղեկավարում էին Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Նարմերի կողմից մոտավորապես Ք․ա․ 1200-ական թվականներին։ 

Պատմաբանները պնդում են, որ եգիպտական փարավոնները սպիտակամաշկ էին։

Ռամզես II[ը Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն էր, որը կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Եգիպտական բոլոր գրքերում Ռամզեսը, հիշատակվում է, որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն, նա մեզ հասած ամենահայտնի փարավոնն է»։

Երբ Ռամզես II-ը գահ բարձրացավ, երկրում սարսափելի երաշտ էր։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր։

Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։ Պահպանվել են նաև արևմտյան հարևանների՝ լիբիացիներիդեմ տարած հաղթանակի պատկերներ: 

Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ։ Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը։

Կառավարման 5-րդ տարվա գարնանը հավաքելով ավելի քան 20-հազարանոց զորք, իր երկրորդ արշավն է սկսում՝ սահմանամերձ Չիլու ամրոցից։ 29 օր անց, եգիպտական 4 ռազմական միավորներ, որոնք կոչվել էին Ամոնի, Ռայի, Պտահի և Սեթի պատվին (յուրաքանչյուրում հինգ հազար ռազմիկ) վրաններ են խփում Կադեշի մոտակայքում։ 

Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ (ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը)։ Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։

Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով։ Այս տարբերակի պատառիկները պահպանվել են Բողազքյոյի արխիվում։

Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»։

Այդ պատմական փաստաթուղթը պահվում է ՄԱկ-ի անվտանգության խորհրդում։

Չնայած արձանների և փաստաթղթերի ահռելի քանակությանը, որոնք իրենց մեջ ունեն Ռամզես II անունը, իր ավելի քան 66-ամյա թագավորությունը պատմական աղբյուրներում բավականին անհավասարաչափ է լուսաբանված։ 

Իմ կարծիքով Ռամզեսը իր երկիրը շատ էր սիրորմ, նա շատ ուժեղ փարավոն էր և ուզում էր, որպեսզի իր պետությունը ամենահզորը լինի, այդ պատճառով արշավանքներ էր կազմակերպքում, բայց միևնույն ժամանակ, նա հասկացավ, չնայած իր հզոր լինելուն, մշտական պատերազմների արդյունքում տասնյակ հազարավոր զորքեր է կորցնում, այդ իսկ պատճառով, արեց պետականամետ քայլ և կնքեց հաշտության պայմանագիր։

Ի դեպ չեխ հնագետները Սահարայի անապատում՝ Կահիրեից ոչ հեռու, տաճարների համալիր են հայտնաբերել, որը կառուցվել էր 3 հազար  տարի առաջ 19-րդ դինաստիայի փարավոն Ռամզես 2-րդ Մեծի ժամանակ։

  • Գահ բարձրանալը,
  • արշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
  • մշակույթը
  • ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Աղբյուրներ՝

Ռամզես Եկրորդ /Մեծ/

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

  Հին աշխարհի երկրների մշակույթը

   Հին Եգիպտոս

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը

Եգիպտական փարավոնը կին

   Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

Design a site like this with WordPress.com
Get started