Պարապունք 18

Պարապմունք 18. 

Օրվա ակտիվ սովորողները՝

Թեմա՝ Տոկոս

Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։

Հասկանալի է, որ մեծության 1 %-ը չափման հաստատուն միավոր չէ, այլ կախված է չափվող մեծությունից (ասում են նաև՝ չափման հարաբերական միավոր է)։

Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1000գ է, ապա այդ զանգվածի 1%-ը  հավասար կլինի 1000գ ։ 100 = 10գ, իսկ եթե հացի զանգվածը 500գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 500գ ։ 100 = 5գ։ Եթե քաղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է ճանապարհի 15%-ը, նշանակում է՝, այսինքն գտնումենք
1 %-ը, հետո բազմապատկում 15-ով։
Մեքենան անցել է 300:100×15 = 45 կմ։

Հարցեր և առաջադրանքներ։

 1.Ի՞նչ է տոկոսը։ 1/100-1%

 2.  Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը: %

 3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։ Այո

4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։
ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:

7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

1/100  
2/100  
4/100  
15/100

60/100      
25/100           
45/100

15/50= 15×2/50×2=30%(հուշում)    
25/50        
45/50     
65/50

6/10       
2/10        
35/10          
45/10

15/25     
12/25     
21/25            
18/25

1/4        
2/5       
3/5      
4/20    
6/20

8.Տոկոսները գրել մասերով։

25%
35%
4%

 45%
18% 
120%

9.Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը

400-ի 25%-ը

600-ի 30%-ը

1200-ի 45%-ը

2500-ի 50%-ը

4500-ի 60%-ը

10000-ի 20%-ը

Design a site like this with WordPress.com
Get started