Պարապմունք 26.

Մասշտաբի գաղափարը (տեսություն)
 

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

Հարցեր, առաջադրանքներ:

1.Ի՞նչ է մասշտաբը:

Մասշտաբը ցույց է տալիս, թե հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ՝ տեղանքում եղած հեռավորությունից:

2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

2×10.000.000=20.000.000սմ=200կմ

3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի

3×5000=15.000սմ=150մ

բ) 10սմ-ի

10×5000=50.000սմ=500մ

գ) 1/2սմ-ի

1/2×5000=2500սմ=25մ

դ)1.3/4 սմ-ի

3/4×5000=3750սմ

4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:

10.000.000×5=50.000.000=50.000կմ

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:

50.000.000×7=350.000.000

6..Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:

1200000:300.000=4

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում[MK1]  ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-հավատք դեպի մոգություն

Կախարդություն հավատք դեպի կախարդանք

Ոգեպաշտություն-ոգիների հանդեպ պաշտամունք

Բնապաշտություն-բնության հանդեպ պաշտամունք

Տոտեմիզմ-հավատք տոտեմների նկատմամբ

Ֆետշիզմ-հավատք տարբեր իրերի նկատմանբ

Անիմիզմ-հավատք տարբեր ոգիներին

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:


Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:
  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:

Արատտա Ք․Ա XXVIII-XXVII դ․

Հայասա Ք․Ա XV-XIII դ․

Նաիրի Ք․Ա XII-X դ․

Ուրարտու Ք․ա IX դ․

Հայասաան, որովհետև  այնտեղ կար գիր, դիցարան,մեծ բանակ և այնտեղ ամեն ինչ շատ զարգացած էր այդ ժամանակի համար։

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` \ դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Design a site like this with WordPress.com
Get started