Գրաբարյան օրեր

Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.
 
լաւ             — լավ

կոյր            — կույր

Բառարան
                                      
աչօք           — աչքով

մտօք          — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
    Իմ կարծիքով գրաբարը ավելի լավ է հնչում։
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
    Կոյր մտոք նշանակում է անմիտ։
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Կույր սրտով մարդը անտարբեր մարդն է։

  • Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
    Լավ է աչքով թույլ լինել քան մտքով
  • Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրի´ր):

Լավ է կույր լինես քան անխելք։

Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ                — լավ

զթագաւոր   — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր             — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Լավ է լինել խելացի բայց աղքատ մանուկ քան ծեր թագավոր բայց անխելք։

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ — զույգ դո´ւրս գրիր:

Մանուկ-ծեր

Իմաստուն-անմիտ

Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Լավ է ծեր թագավոր լինել բայց անմիտ քան խելացի բայց աղքատ մանուկ

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան ըզաղքատ, բայց իմաստուն մանուկը:

Պարապունք 22

  1. 70կգ ապրանքից վաճառվել է 35կգ-ը։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։ Արտահայտիր տոկոսով:
    70:35=1/2
    1/2=50%
  2. 90կգ ապրանքից վաճառվել է 30կգ։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։
    90:30=3
    1/3 մասը
  3. Մեդիաուրբաթի ժամանակ 80 սովորողների 15%-ը երգում էր։ Քանի՞ սովորող էր երգում մեդիաուրբաթին:
    80*15/100=4*3/1=12
  4. Դասարանի 25 սովորողներից 20-ը մասնակցել են ֆլեշմոբին: Սովորողների քանի՞ տոկոսն է մասնակցել ֆլեշմոբին:
    20×100=2000:25=80%
  5. Խանութը ստացավ 20կգ խնձոր, վաճառվեց ամբողջի ¾ մասը: Քանի՞ կիլոգրամ խնձոր մնաց խանութում:
    20։4×3=15կգ
    20-15=5կգ
  6. Համազգեստի գինը 12 000 դրամ էր: Օգոստոսին նրա գինը բարձրացավ 5%-ով, իսկ սեպտեմբերին՝ իջավ 10%-ով: Որքա՞ն դարձավ համազգեստի գինը սեպտեմբերին:
    12000։100=120
    120×5=600
    12000+600=12600
    12600:100=126
    126×10=1260
    12600-1260=11340
  7. Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Որքա՞ն գումար կկազմի գումարը մեկ տարի հետո:
    3000000:100=30000
    30000×14=420000
    3000000+420000=3420000
  8. Կրճատի՛ր

 25/100=1/4,

100/250=2/5,

35/120=7/24,

48/12=4/1,

33/121=3/11,

625/1250=1/2,

100/4000=1/40

  1. Կատարի’ր գործողությունը

(2.⅕-⅙):1/30+15.1/2 x 3/31
1)2.1/5-1/6=2.1/30
2)2.1/30:1/30=61
3)15.1/2 x 3/31=2/3
4)3/2+61=125/2

  1. 1000 կգ ցորենից ստացվում է 210 կգ բարձրորակ ալյուր: Քանի՞ կգ ցորեն է անհրաժեշտ 42 կգ ալյուր ստանալու համար:
    1. 210 : 42 = 5
    2. 1000 · 5 = 5000
    3. Պատ․՝ 5000 կգ

Պատմություն

Առաջադրանք 1

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

Ինչ եմ ես պատմել

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ:Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով:Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները Օրինակ.՝ դժբախտություն,սարսափ:Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ:

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-զրադաշտականություն:

Կախարդություն-կախադրանք

Ոգեպաշտություն-Սպիրիտուալիզմ-փիլիսոփայություն

Բնապաշտություն-Բնությունը և բնության երևույթները պաշտելը

Տոտեմիզմ-հավատք

Ֆետշիզմ-հավատք իրերի դեմ

Անիմիզմ-Հավատք Հոգիներին

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Քրիստոնեություն-հավատք Ասծուն

Վաղ Պետական Կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:
  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:

Արատտա Ք․Ա 18-17 դ․

Հայասա Ք․Ա 15-13 դ․

Նաիրի Ք․Ա 13-10 դ․

Ուրարտու Ք․ա 9 դ․

Հայասաան, որովհետև  այնտեղ կար գիր, դիցարան,մեծ բանակ և այնտեղ ամեն ինչ շատ զարգացած էր այդ ժամանակի համար։

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` \ դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Վաղ Պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Design a site like this with WordPress.com
Get started