Թթու

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:Առավել հայտնի թթուներն են՝  —աղաթթուն՝ HCl —ազոտական թթուն՝ HNO3    —ծծմբական թթուն՝ H2SO4 —ֆոսֆորական թթուն՝ H3PO4 Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:Օրինակքացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում: Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HFԹթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:Թթուների բնութագրիչ հատկություններըԹթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում: 

fenolftaleina-385x440.jpg

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը: ՈւշադրությունԵրբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք: ՈւշադրությունԵթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

 ՈւշադրությունՉի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկար): 

01-09.png14-w1077.png

 Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

h3po4.jpg

Сохранить черновикПредпросмотр(откроется в новой вкладке)Опубликовать

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
    քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
     կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:
  3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
    Եթե թթուն թափվել էձեռքի վրա պետկ է վերձնել ինչ որ կտոր արագ սրբել ձեռքից և ձեռքը պահել սառը ջրի տակ:

Գրաբարյան Օրեր

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Առաջադրանքներ

  1. Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:
  2. Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր ատվածը:

Պետության առաջացումը

2.Ծանոթանալով այս հոդվածին՝ ընտրել մեկ հասկացություն, հիմնավորել ձեր տեսակետը , ներկայացնել ձեր առաջարկած տարբերակը՝ ի՞նչ է պետությունը:

 Ի՞նչ է պետությունը
Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Չինաստանում զարգացած
բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների
ընթացքում։ Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական
բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը
գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում,
ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական,
իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից
ի վեր։

 
Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում։
Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն»
դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը.
1.«…հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական
ձև, որն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ
ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ »։


այո դա ճիշտ է

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս։
2.«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

այո

3.«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող
անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն
գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է
որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից`
կառավարողներից և կառավարվողներից։ Այս երկու շերտերի
հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական
գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով։ Այդ
հարաբերությունները օրինականացված են հասարակության գոնե մի մասի
կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության
սկզբունքն է»։

ոչ

4.«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս
բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա»։

ոչ

5.«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»։

այո

3.Համաձայն ես ներքոհիշյալ հատվածում ներկայացրած տեսակետի հետ, հիմնավորիր:

Ոչ ես համաձայն չեմ 4-րդ տարբերակի հետ,որովհետև այնպես է ստացվում,որ պետությունը մեկը մյուսին պետք է ճնշի՞ իհարկե ոչ:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության
երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում
ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.
 առաջին՝ պետությունը որոշակի տարածքում բնակչության
կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,


— երկրորդ՝ հարկադրանքը պետական իշխանության հիմնական
դրսևորումն է,
— երրորդ՝ պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է
ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի
կանոնները։
Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,
որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է։ Տարբեր հասարակական
կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների)
հարաբերակցությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական
հասարակական կարգի էական փոփոխությունների։ Այդ լծակներն առավել
ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերը՝
իր «Իշխանության կերպափոխումները» գրքում։ Հեղինակը գրում է.
«Իշխանությունը ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը,
հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու
համար որոշակի գործելակերպ դրսևորել»։

Պարապունք 23

Պարապմունք 23.

1.Տրված տոկոսները գրեք մասերով.
1%, 25%, 60%,120%, 200%, 350%:

1/100,25/100,60/600,200/100,350/100:

2.Ավանի բնակչությունը եղել է 10000 մարդ։ Որոշ ժամանականց ավանի բնակչությունն ավելացել է 900 մարդով։ Քանի՞ տոկոսով է ավելացել ավանի բնակչությունը։
900×100:10000=9%

3.Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։

114-100=14%

125000:100×14=1750

4.Դավիթը իր ունեցած գումարի 70%-ը ծախսեց գրքեր, իսկ   30%-ը՝ գրիչներ գնելու համար: Դավիթը իր ամբո՞ղջ գումարը ծախսեց:
70%+30%=100

5.Արտահայտեք տոկոսներով.
1/100, 2/50, ¼, 13/5, 21/10

1/100=1%

2/50=4%

1/4=25%

13/5=260%

21/10=210

6.Թվի ո՞ր մասն է նրա

25%-ը, 50%-ը, 40%ը, 100%-ը:

25=25/100

50=50/100

40=40/100

100=100/100

7.Երկու քաղաքների հեռավորությունը 60 կմ է։ Ճամփորդնանցել է այդ հեռավորության 3/5 -ը։ Քանի՞ կիլոմետր է անցել ճամփորդը։
60:5×3=36

8.Վարել են դաշտի մակերեսի 7/8-ը, որ 140 հա է։ Գտե՛ք ամբողջ դաշտի մակերեսը։
140×8=1120

1120:7=160

9. Լրացուցիչ: Խնդիր ֆլեշմոբից:
Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:

4

10. Լրացուցիչ: Խնդիր ֆլեշմոբից:
Գտե՛ք օրինաչափությունը և ?-ի փոխարեն գրե՛ք բաց թողնված թիվը` 120, 81, 48, ?, 0։

21

Design a site like this with WordPress.com
Get started