Ամանորյա նախագիծ.Նոր տարին Խորհրդային միության ժամանակ

Խորհրդային միության տարիներին նոր տարին կարել էր նկարագրել այսպես․ երկար սպասված չմուշկներ, անսահմանափակ մանդարիններ, մայրաքաղաքային աղցան, սովետական շամպայն, բենգալյան կրակներ և նոր տարվա բացիկներ բարեկամներից, մաղթանքներով։

Սովետական շրջանում Նոր տարին նշում էին ընդհանրապես այլ կերպ։

1929 թվականին սկսում են պատրաստել ապակուց տոնածառի խաղալիքներ։ Այդ պատճառով էլ Նոր տարին տոնածառով նշելը տարածվում է Խորհրդային միությունով։ Դրանից հետո նաև հայտնվեցին կեղծ փայլուն մրգեր, բանջարեղեններ, մարդուկներ և այլն։

1919 թվականին Լենինը երեխաների համար պատրաստել էր տոնածառ։ 1930-ից  1950 թվականներին սովետական նկարիչները անընդհատ նկարում էին այդ թեմայով նկարներ։

1937-38 թվականներին սկիզբ են առնում Խորհրդային միության հիմնական սովորույթները։ Ստալինը հարցրեց մարդկանց թե որտեղ լինի գլխավոր տոնածառը։ Այն ժամանակ դրեցին մի քանի մեծ-մեծ տոնածառեր ամենահայտնի  տարածքներում։ Խորհրդային միությունում Ձմեռ Պապին փոխարինում էր հերոս, որի անունն էր <<Մոռոզկա>>, և նրա հետ ձյունանուշը, որի կերպարը հորինել էր գրող Օստրովսկին; Հետո սկսեցին պատրաստվել Ձմեռ պապի  և ձյունանուշիկի խաղալիքներ, որոնք շատ հայտնի էին Խորհրդային միության ժամանակ։ Քանի որ այդ ժամանակ Ձմեռ պապը նոր էր հայտնվել ավելի հայտնի էր Բևեռային օդաչուն, որը ավելի ծանոթ էր երեխաներին։ Այդ ժամանակ քանի որ խաղալիքները թանկ էին մարդիկ կախում էին խնձորներ, կոնֆետներ և այլն։

Այն ժամանակ մարդիկ քանի որ աղքատ էին, տոնածառը թանկ հաճույք էր։

Այն ժամանակ Նոր տարին համարվում էր երեխաների տոն և 1948 թվականին Հունավարի 1-ին առաջին անգամ արձակուրդի հետ էին նշում երեխաները։ 

Design a site like this with WordPress.com
Get started