Կատակ խնդիրներ

  1. 50 մուկ 50 օրում ուտում են 50կգ ցորեն։ Քանի՞ կգ ցորեն կուտեն 10
    մուկը 10 օրում
  2. 2
    2․10 կատու 10 օրում ուտում են 10 մուկ։ Քանի՞ կատու 30 օրում կուտեն
  3. 30 մուկ։
  4. 10
    3․Ո՞րն է ավելի ծանր՝ 2 կգ երկաթը, թե՞ 2 կգ բամբակը։
  5. havasar
    4․Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք
    ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և
    մեկն էլ մնա վանդակում։
  6. 3-rdnel vandakov enq talis
    5․Գնորդը հավ գնելու համար վճարեց 1200 դրամ և էլի կես հավ։ Ի՞նչ
    արժեր հավը։
  7. 2400
    6․Մեկ ոտքի վրա կանգնած աքլորը կշռում է 2 կգ։ Քանի՞ կգ կկշռի
    աքլորը, եթե կանգնի 2 ոտքի վրա։
  8. 2
    7․Արամն ու Գեղամն ապրում են միևնույն շենքի,
    համապատասխանաբար, 2-րդ և 6-րդ հարկերում։ Իրենց հարկերը
    բարձրանալիս Գեղամը քանի՞ անգամ է ավել շատ ճանապարհ անցնում,
    քան Արամը(հաշշվում է առաջին հարկից։
  9. 5x
    8․ Ձիերի եռյակն անցավ 24կմ։ Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին։
  10. nuyn@
    9․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։
    Եթե ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
    գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավել եղավ, քան
    ձախ գրպանում։
  11. 200 ov
    10.Վառվում էր 10 մոմ։ Դրանցից երեքը հանգցրին։ Քանի՞սը մնաց։
  12. 10

Հայկազունիների Նոր Թագավորությունը Ք. Ա. VII-VI դարերում

Պարույր նահապետը՝ Հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք. ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք. ա. IX դարի վերջին և Ք. ա. VIII դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա. 681 թ., առանց վարանելու, ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: Երվանդ I Սակավակյաց: Ք. ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի:

Design a site like this with WordPress.com
Get started