Առաջադրանք, 6-րդ դասարան — դեկտեմբերի 6-12

Դասարանական

Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/


Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

1․Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները, ժամանակագրությունը:
Ք․ա․ 6-րդ դարում, Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: Ք․ա․ 580-570 թվականներին հիմնադրվել է Երվանդունիների արքայատոհմը։ Արքայատոհմի առաջին թագավորը եղել է Երվանդ Ա-ն։ Նրա օրոք ձևավորվել է երկրորդ համահայկական թագավորությունը։ Նրա հաջորդել է Տիգրան Ա-ն։ Ք. ա. 550 թ. Տիգրանն աջակցեց արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1–ը:

2․Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:
Արքայատոհմ — Արքաների տոհմ
Ներկայացուցիչ — Տոհմը ներկայացնող
Մարաստան — Հնագույն պետություն
Համահայկական — Ամբողջ հայության վերաբերող
Թագավորների անուններ — Երվանդ Ա, Տիգրան Ա, Վահագն, Կյուրոս մեծ
Արքայատոհմեր — Երվանդունիներ, Հայկազունիներ

3․Բնութագրել Տիգրան Երվանդյանին:
Նա քաջ թագավոր էր։ Նա աշակերտել էր փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տղանդով։

4․Վերլուծել Բեհիսթունյան արձանագրությունը:

Այդ արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում Հարմինույա, իսկ բաբելոներենում Ուրարտու: Բեհիսթունյան արձանագրությունը եռալեզու էր։ Բեհիսթունյան արձանագրությունը հաղորդում է, որ «հայազգի Արախան` Խալդիրայի որդին» էր ղեկավարում Դարեհի դեմ Բաբելո նում բարձրացած ապստամբությունը, որը նույնպես ճնշվեց:

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

1․Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:
Ք․ա․ 336 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին 20 տարեկանում գահ բարձրացավ։ Ք. ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելայի մոտ: Դարեհ III–ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց: Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2–3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին` «խեղդամահ անում»։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց: Ք․ա․ 240 թվականին առաջին անգամ գրվեց Ալեքսանդրի վեպը։ Վեպում Ալեքսանդրը ձգտում է հաս նելու անմահության, որի համար է ճանապարհ բռնում «դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրարի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից շուրջ 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիլգամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը «դեպի Արատտա», այսինքն` Հայաստան:

2․Թվարկել Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:
Երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին` «խեղդամահ անում»։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց։

Աղբյուրներ

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Լրացուցիչ

Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը

ա.ներկայացնել առանձին-առանձին

բ.համեմատել, համադրել, գտնել ընդհանրություններ

Design a site like this with WordPress.com
Get started